UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակի հասավ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ:

Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարի մենամարտն ավարտվեց առաջին ռաունդի վերջին վայրկյաններին: Հայ մարտիկն արմունկի հարվածով տապալեց մրցակցին, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:

Ծառուկյանը և Ռուֆին կհանդիպեցին UFC 331-ի գլխավոր մենամարտից առաջ:

29-ամյա Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Ծառուկյանը 2019 թվականին է նորամուտը նշել UFC-ում, որտեղ ունի 11 հաղթանակ և 2 պարտություն:

Սպասվում է, որ հայ մարտիկը հաջորդ մենամարտն անցկացնելու է չեմպիոնական գոտու համար: UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոնն ամերիկացի Ջասթին Գեյջին է, որը նախորդ մենամարտում հաղթել է Իլյա Տոպուրիային:

30-ամյա Մաուրիսիո Ռուֆին խառը մենամարտերում ունի 12 հաղթանակ և կրեց երրորդ պարտությունը։ Նա 10-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում:

Դավիթ Եղիազարյան