«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը հայտնել է, որ անվտանգության հետ կապված նախազգուշացում ստանալու պատճառով հետաձգում է Հայաստան նախատեսված այցը։

Նա նշել է, որ ներկայում գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է «Վաշինգտոնյան երկխոսություն» միջոցառմանը։ Նրա ծրագրում եղել է ԱՄՆ-ից Երևան մեկնելը, մասնակցել Երևանում կազմակերպվող ակցիային և հանդիպել հակապատերազմական համայնքի ներկայացուցիչների հետ։

«Քանի դեռ Վաշինգտոնում էի, ինձ նախազգուշացրին Հայաստան իմ այցի հետ կապված որոշակի ռիսկերի մասին։ Մանրամասները բացահայտել չեմ կարող, սակայն խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է»,- նշել է նա։

Յաշինը նշել է, որ անվտանգության հետ կապված տեղեկությունն անտեսել չի կարող, ուստի որոշել է հետաձգել Հայաստան այցը։

«Ցավոք, ստիպված եմ եղել չեղարկել այնտեղ նախատեսված միջոցառումներին մասնակցությունս։ Շատ ցավալի է, որ այդպես ստացվեց։ Հուսով եմ՝ մոտ ապագայում, այնուամենայնիվ, հնարավորություն կունենամ այցելել Երևան»,- ասել է նա։

Ռուս ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ առայժմ կմնա ԱՄՆ-ում։