ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Ձեռնարկությունների ղեկավարները նրան ներկայացրել են արտադրության արդիականացման, ծավալների ավելացման, բնապահպանական ազդեցության նվազեցման և տարածաշրջանի սոցիալական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։

Դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա. Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԸ ներկայացուցչության ղեկավար Վ. Ենոքյանը։

Ձեռնարկությունների ղեկավարները ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել են տեխնոլոգիական գործընթացների ընթացիկ արդիականացման աշխատանքները, որոնք ուղղված են արտադրության ծավալների ավելացմանն ու արտադրական գործընթացների բնապահպանական ազդեցության նվազեցմանը։

Նրանք նաև տեղեկացրել են տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին։

Ռուսաստանի դեսպանությունում Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները բնութագրել են որպես Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար ձեռնարկություններ, որոնք նշանակալի ներդրում ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

 

Հիշեցնենք, որ որ ռուսական GeoProMining-ը ներկայում ԶՊՄԿ-ի բաժնետեր չէ։  ԶՊՄԿ-ն 2024-ին պաշտոնապես հայտարարել էր, որ GeoProMining-ը երբևէ չի եղել և այդ պահին էլ չէր հանդիսանում ընկերության բաժնետեր։