ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ

Լուրեր

19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը truthsocial-ի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է ձեռք բերել, որը, նրա խոսքով, Միացյալ Նահանգներին Գրենլանդիայի անվտանգության և այլ կարիքների նկատմամբ «մշտական վերահսկողություն» է տալիս։ Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը անմիջապես կսկսի Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման գործընթացը։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնագիր է ձեռք բերել Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի հետ, որը Միացյալ Նահանգներին Գրենլանդիայում անվտանգության և մյուս բոլոր կարիքների նկատմամբ մշտական վերահսկողություն է տալիս՝ ամբողջությամբ լուծելով ԱՄՆ-ի բազմաթիվ մտահոգությունները։

Միացյալ Նահանգների համար որևէ ծախս չի լինի։

Իմ հանձնարարությամբ մենք աշխատել ենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու համար, որ Միացյալ Նահանգները ՀԱՎԵՐԺ կունենա Գրենլանդիայում անհրաժեշտ գործողություններ իրականացնելու լիարժեք հնարավորություն՝ Գրենլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու համար։

Բացի այդ, այսուհետ ԱՄՆ-ի որևէ հակառակորդ ԵՐԲԵՔ չի կարողանա Գրենլանդիայում ռազմակայան ունենալ, ռազմական ներկայություն հաստատել կամ զգայուն ներդրումներ իրականացնել՝ առանց մեր հստակ գրավոր համաձայնության։

Ավելի քան 100 տարի նախագահները գիտակցել են Գրենլանդիայի ռազմավարական նշանակությունը, սակայն ՆՐԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԸ չկարողացավ որևէ բան անել այդ հարցում։ Ես հպարտ եմ, որ այն նախագահն եմ, որը մշտապես և վերջնականապես լուծեց այս շատ կարևոր հարցը։

Սա «Անսահման կյանքի» համաձայնագիր է․ այն ավարտ չունի։

Մենք մեծ պատիվ ու հպարտություն ենք զգում այն ամենի համար, ինչ հենց նոր տեղի ունեցավ, և այսօր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կարժևորվեն ամերիկյան ժողովրդի կողմից։

Մենք անմիջապես կսկսենք Գրենլանդիայի համապատասխան հատվածներում մեծ ռազմական ներկայություն զարգացնելու գործընթացը, իսկ այնտեղ այդպիսի բազմաթիվ հնարավոր վայրեր կան։ Մենք դրա զարգացման և կառուցման հարցում կաշխատենք Գրենլանդիայի ժողովրդի հետ։

Այս լուծումը հիանալի է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Դանիայի, Գրենլանդիայի և մեր բոլոր դաշնակիցների համար։

Մենք անհամբերությամբ սպասում ենք Դանիայի և Գրենլանդիայի հրաշալի ժողովրդի հետ աշխատելուն՝ այս մեծ և ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի հետ կապված հիանալի ապագայի համար։

Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար երազանքի իրականացում է՝ շատ կարևոր, պատմական և յուրահատուկ իրադարձություն։

Շնորհակալություն ուշադրության համար։

Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»։

Նշենք, սակայն, որ Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարները համաձայնագրի վերաբերյալ ավելի զգուշավոր ձևակերպումներ են օգտագործել։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը նշել է, որ պայմանավորվածությունը ճանաչում է Դանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ համաձայնագիրը կուժեղացնի Գրենլանդիայի անվտանգությունը։

Համաձայնագրի ամբողջական տեքստը սեպտեմբերի 18-ի դրությամբ հրապարակված չէր։ Դանիայի և Գրենլանդիայի համատեղ հայտարարության համաձայն՝ այն նախատեսվում է ստորագրել հաջորդ շաբաթ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում, և դրանից հետո այն պետք է անցնի Դանիայի ու Գրենլանդիայի խորհրդարանական անհրաժեշտ ընթացակարգերը։

Գրենլանդիան Դանիայի Թագավորության ինքնակառավարվող տարածք է։

ԱՄՆ-ն այնտեղ արդեն ունի ռազմական ներկայություն, այդ թվում՝ Պիտուֆիկի տիեզերական բազան։ Վերջին ամիսներին Թրամփը բազմիցս հայտարարել էր Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին՝ այն կապելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության և Արկտիկայում Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցության հետ։

Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել ամիսներ շարունակ։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ պայմանավորվածությունը նախատեսում է սահմանափակել ոչ ՆԱՏՕ-ական երկրների ռազմական ներկայությունն ու որոշակի զգայուն ներդրումները Գրենլանդիայում, ինչպես նաև ընդլայնել ԱՄՆ ռազմական հնարավորությունները կղզում։

 

Նյութը պատրաստեց Անահիտ Խաչատրյանը