Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա

Լուրեր

06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտվել է Արաբական Միացյալ Էմիրություններից բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու Հայաստանում դրանց հետագա ստվերային իրացման փոխկապակցված շղթա։

«Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։

Ներմուծման առանձնահատկություններից օգտվելով` ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում` կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների։ Վաճառքից ստացված հասույթը ամբողջությամբ չի արտացոլվել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով առաջացած հարկերը չեն վճարվել պետական բյուջե։

Ապրանքները Հայաստանում իրացվել են բնակարաններից, առևտրի իրականացման վայրերից, ինչպես նաև առաքման միջոցով։

Համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև գործունեության շարունակականությունն ապահովելու մեխանիզմը։ Մասնավորապես, պարզվել է, որ առանձին ընկերությունների միջոցով որոշակի ժամանակահատված ներմուծումներ իրականացնելուց հետո նույն խմբում գործող անձինք նույն գործունեությունը շարունակել եմ նոր հաշվառված ընկերությունների միջոցով։ Նույն խմբի հետ փոխկապակցված ընկերություններից մեկի գործունեության վերաբերյալ պետությանը պատճառված շուրջ 75 մլն դրամ վնասի մասով հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Դատարանի թույլտվությամբ իրականացված արտաքին դիտման ընթացքում արձանագրվել են խմբի անդամների գործողությունները և ապրանքների տեղափոխման ուղիները։

Մասնավորապես, մեկ ընկերության միջոցով Հայաստան ներմուծված 120 բջջային հեռախոսները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից վերցնելուց հետո տեղափոխվել են խմբի անդամների կողմից օգտագործվող բնակարան։ Դատարանի թույլտվությամբ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ներմուծված հեռախոսները։

Ընդհանուր առմամբ պարզվել է, որ նույն խմբում գործող անձինք առնչություն են ունեցել առնվազն հինգ տարբեր ընկերությունների միջոցով իրականացված ներմուծումների և ապրանքների հետագա իրացման հետ։

Այդ հինգ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծվել 1 946 բջջային հեռախոս՝ շուրջ 753 մլն դրամ մաքսային արժեքով, ինչպես նաև շուրջ շուրջ 98.5 մլն դրամ մաքսային արժեքով համակարգչային տեխնիկա, տեսախցիկներ և այլ ապրանքներ։ Ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ շուրջ 851 մլն դրամ, իսկ պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 190.2 մլն դրամ։ Տվյալ ընկերությունների գործունեության մասով հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ներկայում միջոցառումները և վարութային գործողությունները շարունակվում են՝ ապրանքների ամբողջ շարժը, գործունեության մեջ ներգրավված անձանց շրջանակը, օգտագործված ընկերությունները, իրացման փաստացի ծավալները և պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը պարզելու ուղղությամբ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է բարձրարժեք և արագ իրացվող ապրանքների շրջանառության ոլորտում ստվերային գործունեության բացահայտման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև այն դեպքերը, երբ հարկային պարտավորություններից խուսափելու և գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործվում են տարբեր անձանց անվամբ հաշվառված և միմյանց հաջորդող ընկերություններ»,- ասվում է հաղորդագրությունում։