Հովակիմյանին «գզելու» բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 15:18
NBA-ի նախկին բասկետբոլիստը կյանքից հեռացել է 43 տարեկանում
18.09.2026 | 15:10
Կաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն մասնակցի դատական նիստին // Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 14:59
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
18.09.2026 | 14:50
ԱՄՆ-ը կարող է Եվրոպայից դուրս բերել իր զորակազմի կեսը․ NBC
18.09.2026 | 14:39
ՌԴ-ն ՀՀ-ին «նախազգուշացրել» է ռուսական ձեռնարկությունների «ռեյդերական զավթումների» հետ կապված
18.09.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան. «Ամեն տարի անհամբերությամբ եմ սպասում մեծ բեմ բարձրանալուն»
18.09.2026 | 14:26
ՔՊ-ի պատգամավորնե՛ր, մի հատ էլ մեկն արձագանքեց, դո՛ւրս եմ հանելու․ Ռուբինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:22
Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ ՌԴ-ն ծրագրում է «հիբրիդային» հարվածներ հասցնել Կիևին աջակցող ՆԱՏՕ-ի երկրներին
18.09.2026 | 14:18
Թաթիկներով չխոսե՛ք ինձ հետ․ լռե՛ք, երբ որ ես ելույթ եմ ունենում․ Արթուր Հովհաննիսյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:16
Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:10
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Խանդիկյանին 80-ամյակի առթիվ
18.09.2026 | 14:02
Հովակիմյանին «գզելու» բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:56
ԱՄՆ-ը հաստատել է Իրանի պատվիրակության վիզաները՝ ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու համար․ սահմանափակումներ կգործեն
18.09.2026 | 13:50
Ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին․ ՆԳՆ
18.09.2026 | 13:45
Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն չի ունեցել. հանրային մեղադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հաղորդման քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ ընտրությունների արդյունքներին, նախընտրական շրջանում բարեգործության արգելքին, տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների չեզոքությանն ու ընտրական ցուցակների առաջնորդման կարգին:

Ջուլհակյանը նշեց, որ ընտրություններից հետո փողոցային բողոքի ակցիաներ չեն եղել, իսկ խորհրդարանական ընդդիմության բացակայությունը դահլիճում վկայում է արդյունքների հետ նրանց համաձայնության մասին։

«Ընտրությունների հաջորդ օրը փողոցները լցվում էին քաղաքացիներով, որոնք դժգոհում էին ընտրությունների արդյունքներից: Այս անգամ ընտրություններից հետո փողոցները եղել են դատարկ… ինչը ուղղակիորեն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի որևէ անհամերաշխություն ընտրությունների արդյունքների հետ, և այս դահլիճի դատարկությունը ընդդիմադիր հատվածում նույնպես ուղղակիորեն վկայում է, որ մեր ընդդիմությունը նույնպես հաշտ է ընտրությունների արդյունքների հետ, և Վահագն Հովակիմյանին «գզելու» բեռը կրկին մեր վրա է ընկել»,-նշեց Ջուլհակյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ ԿԸՀ-ն պարտավոր է արձագանքել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված ընտրակաշառքների վերաբերյալ հայտարարություններին։ Անդրադառնալով նախընտրական շրջանում բարեգործության սահմանափակումներին՝ պատգամավորը պարզաբանեց, որ այդ արգելքը մտցվել է քողարկված ընտրակաշառքները կանխելու նպատակով։ Նա առաջարկել է քննարկել հայեցակարգային հարց․

«Միավորը կամ քաղաքական գործիչը, որը ուզում է զբաղվել քաղաքական գործունեությամբ, պետք է ընտրություն կատարի՝ ինքը ուզո՞ւմ է լինել բարեգործ, բարերար, թե՞ ուզում է լինել քաղաքական գործիչ: Եվ եթե ուզում է լինել քաղաքական գործիչ… ինքը անձամբ, իր հետ աֆիլացված մարդիկ, կազմակերպությունները չպետք է զբաղվեն բարեգործությամբ: Եթե զբաղվում են, ուրեմն այդ անձինք, այդ կուսակցությունները չպետք է կարողանան մասնակցել ընտրությունների»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան