Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 18-ին կանցկացվի երրորդ տուրը:
Հայաստանի հավաքականը կմրցի Շվեդիայի թիմի հետ: Հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Կանանց Հայաստանի հավաքականի երրորդ մրցակիցը Խորվաթիայի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:
Հիշեցնենք, որ մեկնարկային երկու տուրերում Հայաստանի հավաքականները հաղթել են:
Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:
Դավիթ Եղիազարյան

