Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
Քաղաքականություն
17.09.2026 | 21:13
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա անելիքներին, մասնավորապես՝ ներկայացվել են ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները:
Նախագծի իրականացման ուղղությամբ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ։

