Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովում քննարկվել է Հայկ Կոնջորյանի եղբոր՝ ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի վարքը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Լևոնյանը։ Նա, միաժամանակ տեղեկացրեց, որ հանձնաժողովում Ավետ Կոնջորյանին առնչվող վարույթ չկա։

«Եզրահանգում չունենք, քանի որ չունենք նախաքննություն, երբ լինի նախաքննություն, ավարտին կլինի նաև եզրահանգում»,- ասաց ՔՊ-ական պաշտոնյան։

Արդյո՞ք հանձնաժողովում քննարկմամբ՝ վարույթ հարուցել-չհարուցելու վերջնական որոշում կայացվել է, Լևոն Լևոնյանն ասաց, որ պատասխանը նեղ կուսակցական տեղեկություն է ենթադրում, ինչը չի կարող հրապարակել։ «Գուցե, սպասենք նախաքննական մարմինների կողմից լինեն որոշակի հաստատումներ կամ հստակեցնումներ, նոր վերահսկող հանձնաժողովը կգործադրի իր լիազորությունները»։

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծի են ենթարկել Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:

Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցրել։ Հրապարակվեց տեսանյութ, որում արձանագրված էր այն դրվագներից մեկը, երբ Ավետ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։

Ավելի ուշ Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց։

Նշենք, որ Կոնջորյանի գործողությունների մասով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Նա նշել էր, որ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, և դա իր մեջ խուլիգանության հատկանիշներ է պարունակում։

Կոնջորյանի ծեծի գործով ևս վարույթ է նախաձեռնվել, կան կալանավորվածներ։

Նարեկ Կիրակոսյան