Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, սահմանազատման գործընթացի և Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության շուրջ քննարկումներին։

Անդրադառնալով վարչապետի այն մտահոգությանը, թե դպրոցներում ուսուցիչները երեխաներին կոչ են անում հետ բերել Մուշն ու Վանը, Առաքելյանը նշեց, որ պետք է տարանջատել պետական քաղաքականությունն ու հանրության զգացմունքային դաշտը։

«Իհարկե, ոչ [համամիտ չեմ], որովհետև ընդհանրապես պետական քաղաքականությունը և հանրության կամ հասարակության ինչ-որ մի հատվածի էմոցիաները, ցանկությունները, պատմական հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը, չպետք է համարել պետական քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետությունը որևէ իշխանության ժամանակ տարածքային պահանջներ չի ունեցել պաշտոնապես իր հարևան պետությունների նկատմամբ։ Իսկ մտածողությունը, այն, որ Արցախը մեր հայրենիքի մի մասն է, որ կա ապրող սերունդ, որոնք նաև Արևմտյան Հայաստանից են… արգելե՞լ այդ մարդկանց։ Ասենք ամեն ինչ արգելում են, մնացել էր արգելել մարդկանց մտածելը։ Այսինքն հիմա այդ մարդկանց, մեր բոլորի պատմական հայրենիքն է, ցավոք, արդեն նաև Արցախը», – նշեց Առաքելյանը։

Այն հարցին, թե արդյոք կուսակցության լոգոն, որտեղ պատկերված են ոչ միայն ՀՀ-ն, այլև Արցախն ու յոթ շրջանները, ռևանշիզմի դրսևորում չէ՞, Առաքելյանը պարզաբանեց խորհրդանշանի բովանդակությունը։

«Մեր կուսակցության լոգոն երեք գործոն ունի։ Մեկը կաթիլն է՝ որպես սփռում՝ սփյուռքը, մեկը մատնահետքն է՝ որպես յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության, մյուսը՝ Հայաստանի և Արցախի քարտեզների ուրվագիծն է։ Հիմա, անկեղծ ասած, եթե մենք կոնտուրը ուղիղ դնենք․․․ ընդհանուր, այդպես դիզայն է արված, որ հնարավոր է՝ Հայաստանից ինչ-որ մի հատված լոգոյի մեջ ներառված չլինի կամ մի հատված մի քիչ ավելի մեծ լինի»։

Նա ընդգծեց, որ լոգոն չի փոխվելու, քանի որ այն ստեղծվել է 2021 թվականին, և դրա հիմքում Արցախի հարցի կարևորությունն է եղել։ «Մենք երբեք չենք թաքցրել այդ հարցը, կուսակցության առաջնահերթություններում կա Արցախի հարցի կարևորությունը։ Մեր դիրքորոշումը Արցախի և արցախահայերի նկատմամբ արտահայտեցի, որ լավագույն տարբերակում՝ երկարաժամկետ հատվածում հնարավոր է արցախցիների վերադարձ Արցախ։ Իսկ ինչ վերաբերում է լոգոյին, այս պահին առաջնահերթություն չենք համարում կուսակցության լոգոյի փոփոխությունը»։

Խոսելով անկլավների խնդրի մասին, Առաքելյանը կարծիք հայտնեց, որ իշխանության գործողությունները հակասական են։

«Բառացիորեն երեք օր առաջ Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով Արարատ և Վեդի համայնքները միավորվեցին Արարատ համայնքի ներքո, և օրենքի մեջ նշված է՝ Արարատ համայնքի բնակավայրերը որոնք են։ Բնակավայրերի մեջ նշված է Տիգրանաշենը։ Դա երեք օր առաջ ընդունել է ՔՊ-ական Ազգային ժողովի մեծամասնության քվեարկությամբ, ՔՊ-ական Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ներկայացրածով։ Այս մարդիկ են ներկայացրել, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գյուղ է։ Հիմա էլ ի՞նչ ենք քննարկում»,- նշեց նա, հավելելով, որ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը որևէ մակարդակում երբեք չի խոսել Արծվաշենի հայկականության մասին։

Անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման շուրջ քննարկումներին, Մեսրոպ Առաքելյանը իշխանության դիրքորոշումը որակեց «խայտառակություն»։

«Այսինքն՝ մենք Հայաստանի Հանրապետության տարածքում ունենք այլ պետության ռազմաբազա, այլ պետության զինված ուժերի ստորաբաժանում, ու Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մեզ համար մեկ է՝ կա դա, թե չկա։ Ո՞նց կարող է երկրի տարածքում այլ պետության զորք լինի, ու Հայաստանի Հանրապետությունը դրա նկատմամբ դիրքորոշում չունենա»։

Նրա կարծիքով, սա ոչ թե անվտանգային, այլ տնտեսական և քաղաքական առևտրի տրամաբանության մեջ է, որը կապված է Եվրամիության և ԵԱՏՄ-ի շուրջ կոնֆլիկտի հետ։

«Նիկոլ Փաշինյանը չի ուզում խորքային սրել հարաբերությունները, և հայ-ռուսական բազայի դուրսբերումը երբեք էլ Հայաստանը չի ասել, որ քաղաքական օրակարգում է, միշտ ՀԱՊԿ-ի մասին է խոսքը։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանի կողմից… սա էլ է բան, գիտե՞ք ինչ, եթե պետք է խոսել ու ոչինչ չանել, ու այդ խոսելու պատճառով հարաբերություններ փչացնել, իմաստը ո՞րն է»,- եզրափակեց Մեսրոպ Առաքելյանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան