Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, նախատեսում է հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ՝ Իրանի դեմ պատերազմը քննարկելու համար, գրում է New York Post-ը։

Axios-ին աղբյուրները հայտնել են, որ հաջորդ երեքշաբթի նախատեսված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն Իրանի հետ պատերազմում հետագա քայլերը, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի՝ պատերազմից հետո իրականացվելիք ռազմավարությունը։ Ակնկալվում է, որ Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի ղեկավարները կամ արտաքին գործերի նախարարները։ Աղբյուրն Axios-ին հայտնել է, որ հանդիպումը կարող է ընդլայնվել՝ ներառելով արաբ և մահմեդական այլ առաջնորդների։

Պատերազմի ընթացքում Պարսից ծոցի երկրները և դրանց տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները ենթարկվել են իրանական հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների։

Պատերազմը նաև տնտեսական ցնցումների է ենթարկել արաբական երկրներին՝ խաթարելով նավթի և բնական գազի արտահանումը։

Վերջերս Թրամփը հաճախ է հայտարարում, որ պատերազմը կավարտվի աշնանային ընտրություններից կարճ ժամանակ անց։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես շաբաթվա սկզբին The Post-ին հայտնել էր, որ գրեթե յոթ ամիս տևող հակամարտությունը «մի քանի ամսից կթևակոխի բոլորովին այլ փուլ»։

Axios-ի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնպես ցանկանում է հանդիպել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, սակայն հանդիպում դեռևս նշանակված չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի