Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ թեկնածու Ռուբեն Մխիթարյանի դիտարկումներին, Գյումրու կառավարման խնդիրներին, ինչպես նաև մարզերում կառավարության իրականացրած կապիտալ ներդրումներին։

Բաղդասարյանը հակադարձեց ընդդիմադիրների այն պնդումներին, թե մարզերում զարգացման ծրագրեր չեն կատարվում։ Նա պնդեց, որ 2018 թվականից ի վեր միայն Շիրակի մարզում կառավարությունը ներդրել է 142 միլիարդ դրամ, իսկ Գյումրու դոտացիան աճել է շուրջ 125 տոկոսով։

Բացի այդ, պատգամավորը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորվում են տասնյակ մշակութային և սպորտային հաստատություններ, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզահամալիրի կառուցումը, որի համար հատկացվել է ավելի քան 6 միլիարդ դրամ։

Անդրադառնալով Գյումրիում տնակների և բնակարանաշինության խնդրին՝ Բաղդասարյանն ընդդիմությանը կոչ արեց ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու երկրաշարժից ի վեր բնակարանների հատկացման ողջ գործընթացը։

«Ես որևէ կերպ Գյումրին չեմ տեսնում «Александропольский уезд», երբ Հաղթանակի օրվա միջոցառմանը ներկա է քաղաքապետի տեղապահը, առաջինը հնչում է Ռուսաստանի Դաշնության հիմնը։ Իսկ երբ Գյումրիում անձրևաջրերի հետևանքով արտակարգ իրավիճակ է լինում, քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղեկանում ենք, որ համայնքի ղեկավարությունը թեմայի վերաբերյալ զեկուցել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը։ Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան