«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

«Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» համաժողովի ընթացքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլն անդրադարձավ Հայաստանի անվտանգային միջավայրին, ոչ ավանդական սպառնալիքներին, ժողովրդավարական դիմակայունությանն ու Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերությանը։

Մեծ Բրիտանիայի դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում, ինչը ներկայացնում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր։

«Մեր ընթացիկ անվտանգային միջավայրում սպառնալիքները վերաբերում են պետության և հասարակության բոլոր ոլորտներին։ Ավանդական ռազմական սպառնալիքները շարունակում են իրականություն մնալ։ Սակայն պետություններն ու նրանց քաղաքացիներն այժմ ստիպված են դիմակայել կիբեռհարձակումներին, ապատեղեկատվական արշավներին, տնտեսական հարկադրանքին, կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումներին և մատակարարման շղթաների խաթարումներին… Այս համատեքստում ազգային անվտանգությունն այլևս չի կարող դիտարկվել բացառապես պաշտպանական ինստիտուտների, հետախուզական մարմինների կամ իրավապահների պատասխանատվություն»,- հայտարարեց Ալեքսանդրա Քոուլը։

Դեսպանի խոսքով՝ առկա մարտահրավերները պահանջում են համազգային մոտեցում, որտեղ քաղաքացիներն ու ինստիտուտները չեն դիտարկվում որպես պասիվ դերակատարներ կամ պարզապես զոհեր։

Ալեքսանդրա Քոուլը շեշտեց անվտանգության և ժողովրդավարական արժեքների փոխկապակցվածությունը՝ արձանագրելով, որ Հայաստանը գտնվում է դրական, բայց խոցելի դիրքում՝ առաջընթաց գրանցելով տևական խաղաղության ուղղությամբ։

«Անվտանգությունն ու ժողովրդավարական արժեքները փոխադարձաբար ամրապնդում են միմյանց… Այս համատեքստում հաշվետվողականության, հանրային վստահության և ինստիտուցիոնալ որակի ապահովումը դառնում է ազգային անվտանգության առաջնահերթություն։ Ուստի ժողովրդավարական դիմակայունության աջակցությունը ընթանում է ձեռք ձեռքի տված պաշտպանական և անվտանգային ավելի լայն մոտեցումների հետ»,- նշեց դեսպանը։

Նա հավելեց, որ Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության շրջանակներում աշխատանքներ են տարվում ժողովրդավարական, ինստիտուցիոնալ դիմակայունության, ինչպես նաև պաշտպանական ու անվտանգային բարեփոխումներին աջակցելու ուղղությամբ։

Դեսպանն անդրադարձավ նաև Մեծ Բրիտանիայի սեփական փորձին՝ նշելով, որ իրենք ևս մշակում են պաշտպանության նկատմամբ համահասարակական մոտեցում, որն աջակցվում է պաշտպանական ծախսերի ավելացմամբ և պաշտպանական արդյունաբերության նոր ռազմավարությամբ։

«Անգլերենում մի ասացվածք կա․ «Հույսը ծրագիր չէ»։ Մենք պետք է գիտակցենք, որ մեծ աշխատանք է պահանջվելու համապարփակ անվտանգության և դիմակայունության համակարգի վերաբերյալ մեր բոլոր առաջարկները իրագործելի նախագծի վերածելու համար, որն ապահովված է ընդհանուր տեսլականով, հասարակության աջակցությամբ, հստակ պատասխանատվությամբ և ամուր կառավարմամբ»,- եզրափակեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան