ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորած պատվիրակությանը։
«ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հատուկ ուշադրություն է հրավիրվել տնտեսական համագործակցության ակտիվացման թեմային` արտաքին տնտեսական կապերի եւ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»։