«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնի ամենամյա «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2026» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի անվտանգային համակարգի ձևավորմանը, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, խաղաղության համաձայնագրի բանակցային տրամաբանությանը, ինչպես նաև միջազգային լեգիտիմության դերին։

Փաշինյանի խոսքով՝ համապարփակ անվտանգություն կառուցելու ճանապարհին առանցքային է մտածողության ձևը։ Նա նշեց, որ հանրային ու քաղաքական ընկալումներում առկա են զուգահեռ խոսույթներ, ինչը լրջագույն մարտահրավերներ է ստեղծում պետության համար։ Փաշինյանը որպես անվտանգային սպառնալիք որակեց նաև Ադրբեջանում շրջանառվող «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։

Անդրադառնալով անվտանգային նախկին համակարգին՝ վարչապետը նկատեց, որ մինչ 2022 թվականը գործող բանաձևը հիմնված էր միայն ՀԱՊԿ-ի վրա, ինչը պրիմիտիվ մոտեցում էր։ Ըստ նրա՝ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն ակնհայտ դարձրին մտածողության մոդելի փոփոխության անհրաժեշտությունը։

Խոսելով Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ հաջողությունը գրանցվել է այն ժամանակ, երբ դուրս են եկել «մեխանիկական փոխադարձության» տրամաբանությունից։

Վարչապետը շեշտեց, որ անվտանգության ապահովման առաջնային շերտը արտաքին անվտանգության միջազգային լեգիտիմությունն է։ Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին ու անվտանգային դիրքորոշումները պետք է հիմնվեն միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի վրա, ինչը նույնական է Հայկական ԽՍՀ տարածքին։

Փաշինյանը պարզաբանեց, որ Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատում իրականացնելն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններին հղում անելը զրկում են այլ դերակատարներին Հայաստանի դեմ գործողություններ անելու լեգիտիմությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան