Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ Գանձասարի հայկական պատկանելությունը ժխտելու և խեղաթյուրելու փաստը:

Պատգամավորը Փաշինյանին կոչ արեց ԱԺ ամբիոնից հստակ հայտարարել, որ Գանձասարը հայկական է, և քննադատեց իշխանություններին՝ խաղաղությունը միակողմանիորեն «խնամելու» և Ադրբեջանի սադրանքներին համարժեք չարձագանքելու համար:

Արձագանքելով պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վանական համալիրի ծագումնաբանության հարցով պետք է դիմել պատմական մատյաններին և բնագրերին, իսկ Հայաստանն այդ հարցում ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի մակարդակով արդեն իսկ արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը: Վարչապետը միաժամանակ անիմաստ համարեց Ադրբեջանին որևէ բան ապացուցելու փորձերը․

«Անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին, որովհետև դա անիրագործելի խնդիր է: Բայց դա մեզ համար որևէ բան չի փոխում, չի փոխել և չի փոխելու»:

Անդրադառնալով Բաքվի գործողություններին՝ Փաշինյանը շեշտեց. «Այն, ինչ տեսանք Ադրբեջանում՝ Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, իհարկե, առավել ևս այս տեսակետից անընդունելի է և անհասկանալի»:

Վարչապետը պնդեց, որ չնայած սադրիչ հայտարարություններին, Հայաստանը պետք է շարունակի խնամքով վերաբերվել խաղաղությանը, քանի որ «խաղաղությունը փլուզելը շատ հեշտ է, իսկ դրան նորից հասնելու համար կարող է պահանջվել ևս 30 տարի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան