ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման ընթացքում առկա գործնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր մեխանիզմները։ Անդրադարձ է եղել նաև երեխային օտարերկրյա պետություն անօրինական տեղափոխելու դեպքում շփման իրավունքի ապահովման հարցերին։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։

Սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Արդարադատության և ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման գործընթացում առկա գործնական խնդիրները, գործընթացում ներգրավված իրավասու մարմինների դերակատարումը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման և տեսակցությունների արդյունավետ կազմակերպման հնարավոր մեխանիզմները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երեխային օտարերկրյա պետություն անօրինական տեղափոխելու դեպքում երեխայի հետ շփման իրավունքի ապահովման գործընթացում առկա խնդիրներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման և դիմում-բողոքների քննարկման արդյունքում վեր հանված խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերի ու համագործակցության հնարավորություններին»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։