Մեկնարկում է «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը»

Լուրեր

13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. դեկտեմբերի 10-12-ը կկայանա «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը», որը կազմակերպում է «Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

Փառատոնի նպատակն է` նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:

Փառատոնը բաղկացած է՝ միջազգային և ազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից, մրցանակներ կշնորհվի 10 անվանակարգերում:

Փառատոնի ցուցադրությունները տեղի է ունենալու «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» «Անրի Վերնոյի» անվան սրահում և «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության» փոքր դահլիճում:

Երևանյան հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի դիտելու հեղինակավոր միջազգային կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:
Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը կկայանա դեկտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում (մուտքը՝ հրավիրատոմսով):
Փառատոնի շրջանակում կայանալիք կարևոր իրադարձություններից է «INNOVATOR» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք «Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը ֆիլմի հետարտադրական փուլում» վարպետության դասը, ինչպես նաև տեղի կունենա կինոտեխնիկայի շնորհանդես: Տեղի կունենա «Real boards» ընկերության ներկայացուցչի վարպետության դասը. կներկայացվի տեխնոլոգիական «Real boards» համակարգչային ծրագիրը:

Փառատոնի ֆիլմերի ցուցադրությունների և վարպետության դասերի մուտքն ազատ է: