Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Քննչական կոմիտեն ավարտել է առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրեն Ա․Մ․-ն կեղծ պայմանագրերի և հաշվարկների ակտերի հիման վրա 100 տոկոս պետական մասնակցությամբ «Արմենիկում» ՓԲԸ-ից շուրջ 1.6 մլրդ դրամ պահանջով հայց է ներկայացրել դատարան։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, վարույթն ուղարկվել է դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արմենիկում+» ԲԲԸ-ի և «Միկա լիմիտեդ» ՍՊԸ-ի միջև 1999 թվականի մարտի 10-ին կնքվել է փոխառության պայմանագիր՝ վերջինիս կողմից «Արմենիկում+» ԲԲԸ-ին որպես բիզնես ներդրում 4 մլն ԱՄՆ դոլար գումար տրամադրելու վերաբերյալ, որից հետո «Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրեն Լ.Գ.-ն և «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ն մասնավորի կողմից բիզնես ռիսկով ներդրված հիշյալ գումարի հետագա վերադարձման հնարավորությունն ապահովելու նպատակով՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին կնքել են փոխառության կեղծ պայմանագիր՝ իբր «Արմենիկում+» ԲԲԸ-ի կողմից «Արմենիկում» ՓԲԸ-ին 6 տարի ժամկետով շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ տրամադրելու վերաբերյալ, այնուհետև կազմել են պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կեղծ պայմանագրեր:

Բացի այդ, «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ն, դեռևս 1999 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված վերոհիշյալ փոխառության կեղծ պայմանագրի հիմքով ընկերության գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի, «Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրեն Լ.Գ.-ի և նույն ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Բ.-ի հետ 2011-2018 թվականների ընթացքում կազմել և ստորագրել են իբր «Արմենիկում+» ԲԲԸ-ի կողմից «Արմենիկում» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամի պարտավորության վերաբերյալ փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտեր, այդ կերպ՝ «Արմենիկում» ՓԲԸ-ի համար ձևավորելով առանձնապես խոշոր չափերի գույքային պարտավորություն:

Այնուհետև, Ա.Մ.-ն, ունենալով քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ գումար հափշտակելու դիտավորություն, իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, առանց ընկերության բաժնետերերի ժողով հրավիրելու, «Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրեն Լ.Գ.-ի մահից հետո՝ 2021 թվականի մայիսի 24-ի թվագրմամբ, կազմել է ընկերության բաժնետերերի ժողովի բովանդակային առումով կեղծ արձանագրություն, այն ներկայացրել իրավասու պետական մարմնին, այդ կերպ՝ ապօրինի եղանակով ստանձնելով «Արմենիկում+» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ համատեղելով նաև «Արմենիկում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։

Ա․Մ․-ն հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հայցային վաղեմության ժամկետները պահպանված լինելու փաստը հաստատելու համար՝ իբր «Արմենիկում+» ԲԲԸ-ի և «Արմենիկում» ՓԲԸ-ի միջև 1999 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված փոխառության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դեռևս 2015 թվականի նոյեմբերի 30-ի ժամանակագրությամբ կազմված վերոհիշյալ կեղծ պայմանագիրը և փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտերն օգտագործելով՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացրել է 100% պետական մասնակցությամբ «Արմենիկում» ՓԲԸ-ից շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ գումարի պահանջի վերաբերյալ հայց, որը դեռևս քննության փուլում է։

«Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրեն Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու փորձը, ինչը պատճառել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս), 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձը), 479-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կեղծ ապացույցներ ներկայացնելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Նախաքննության ընթացքում «Արմենիկում» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի և «Արմենիկում+» ԲԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ա.Բ.-ի, ինչպես նաև «Արմենիկում+» ԲԲԸ-ի նախկին տնօրեն Լ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ չեն հարուցվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու և մահվան հիմքերով։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։