Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասն ասոցացվի խաղաղության հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»,- հավելել է նա։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆիդանը խոսել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում խորացող գործընկերության մասին։

«Թուրք-ադրբեջանական հարաբերությունները կապված են անխզելի կապերով: Մեր ավելի ու ավելի խորացող գործընկերությունը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, հստակ տեսանելի է: Ղարաբաղի օկուպացիայի տակ գտնվելու տարիներին Թուրքիան աջակցել է Ադրբեջանին»,- հայտարարել է նա։

Հանդիպման ամենակարևոր թեմաներից մեկը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ու Սև ծովի անվտանգությունն է եղել։ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան, Մոնտրյոյի կոնվենցիան մանրակրկիտ կիրառելով, կանխել է տարածաշրջանում հնարավոր աղետը և նշել, որ քաղաքացիական նավերի վրա հարձակումներն անընդունելի են։

«Մենք նախազգուշացնում ենք պատերազմի Սև ծով տարածման և մեր քաղաքացիների համար դրա սպառնալիքի մասին։ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները հստակորեն սպառնում են անվտանգությանը։ Մենք անհրաժեշտ քննարկումներ ենք անցկացնում այս հարցը լուծելու համար»,- ասել է նա։

Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Ֆիդանը նշել է. «Հակամարտությունը հյուծման պատերազմից վերածվել է ոչնչացման պատերազմի։ Մենք տեսնում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճ։ Որպես պատերազմ մղել իմացող ազգ՝ մենք սկզբից ասել ենք, թե ուր կտանի այս պատկերը։ Այն պետք է դադարեցվի՝ նախքան հետագա աղետի հանգեցնելը»։

Նա հավելել է, որ իրենք ակտիվացրել են կողմերի միջև համաձայնության հասնելու ջանքերը՝ ընդգծելով, որ բանակցությունները շարունակվում են և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ։

Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ Ֆիդանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղություն հաստատելու համար դիվանագիտական ​​ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը։ Ընդգծելով, որ Հորմուզի նեղուցով անցումը կենսական նշանակություն ունի համաշխարհային առևտրի և տարածաշրջանային կայունության համար՝ Ֆիդանը հայտարարել է, որ Իրանի անվտանգությունն անմիջականորեն ազդում է տարածաշրջանի վրա։

«Պետք է թույլատրվեն Հորմուզի նեղուցով անցումները, պետք է ապահովվի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունը»,- ասել է թուրք պաշտոնյան։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է Ադրբեջանի և Թուրքիայի կարևոր դերը Միջին միջանցքի իրագործման գործում։ Նա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» անվանել է այն նախագծերից մեկը, որն ապահովելու է Թուրքիայի ելքը դեպի թյուրքական աշխարհ։

«Կարս-Դիլուջու երկաթուղին այս նախագծի մի մասն է։ Դրա շինարարությունը կավարտվի մինչև 2029 թվականը»,- ասել է  Ֆիդանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի