TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արդյո՞ք  TRIPP-ի համաձայնագիրը համապատասխան է ՀՀ մայր օրենքին․   Սահմանադրական դատարանն այսօր սկսել է քննել այս հարցը: Բարձր դատարանը որոշել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով, զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: 

«Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այսինքն՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգմանը»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց դատավոր Շաթիրյանը:

TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին կառավարությունը հավանություն էր տվել հուլիսի 16-ին, հաջորդն օրն այն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։

«Դիմումի մուտքագրման պահից սկսած եռամսյա ժամկետում Սահմանադրական դատարանը որոշում է՝ կա՛մ պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, կա՛մ չեն համապատասխանում»,- նշեց ՍԴ դատավորը։

Ստացվում է, այսօր սկսված դատաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 17-ը։ Գործի քննությունը նշանակված է գրավոր ընթացակարգով, բայց Սահմանադրական դատարանի մասին օրենքի 74-րդ հոդվածով  այն կարող է փոխվել բանավորի, եթե Սահմանադրական դատարանը պատճառաբանված աշխատակարգային որոշում կայացնի։ Հաշվի առնելով նախագծի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունը, արդյո՞ք կարող է նման որոշում լինել։

«Բանավոր ընթացակարգի անցնելու կարևորագույն, այսպես ասած, հիմքերից կամ նախապայմաններից մեկն է գործի քննության արդյունավետությունը: Տվյալ պայմաններում ես կարծում եմ, գործը կարող է արդյունավետ քննության առնվել նաև գրավոր ընթացակարգի շրջանակում: Ինչ վերաբերում է հանրային իրազեկմանը, Սահմանադրական դատարանի բոլոր որոշումները տեղադրվում են դատարանի կայքում, հրապարակվում են և, բնականաբար, հասանելի են դառնում հանրությանը»,- ասում է Էդգար Շաթիրյանը:

Մայիսի 26-ին Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, իսկ հունիսի 1-ին այն վերջնական ստորագրվեց։ 

Ավելի ուշ Ռուսաստանում ծնված և ԱՄՆ-ում ապրող գործարար Կոնստանտին Սոկոլովը նշանակվեց TRIPP+ զարգացման հիմնադրամի տնօրեն։ 

Իսկ ի՞նչ է ամրագրվում TRIPP համաձայնագրով․ Factor TV-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։

  • Ստեղծվում է համատեղ ձեռնարկություն․ ԱՄՆ-ն կունենա 74%, Հայաստանը՝ 26% մասնակցություն։
  • 49 տարվա նախնական ժամկետ․ ԹԶԸ-ին նախատեսվում է տալ TRIPP-ի իրականացման տարածքների նկատմամբ հողօգտագործման, կառուցապատման և հարակից իրավունքներ՝ 49 տարով։
  • Հնարավոր է երկարաձգում ևս 50 տարով․ եթե կողմերը համաձայնեն երկարաձգել պայմանավորվածությունները, Հայաստանի բաժնեմասը ԹԶԸ-ում պետք է բարձրանա 26%-ից մինչև 49%։ Փաստաթուղթը դա ներկայացնում է որպես երկարաձգման դիմաց փոխհատուցման հիմնական պայման։
  • Հայաստանը պահպանում է իր լիազորությունները TRIPP-ի տարածքներում, արտակարգ իրավիճակների ժամանակ ունի առաջնային գործելու իրավունք, իսկ սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ պահպանում է լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
  • Հողային/կառուցապատման իրավունքների ավարտից հետո վերադարձ․ 49 տարվա ժամկետի ավարտից, ԹԶԸ-ի գործունեության դադարեցումից կամ համապատասխան փոխադարձ համաձայնությունից հետո, մնացած իրավունքները նախատեսվում է վերադարձնել Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից վճարի։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ եթե ոչ ուշ աշնանը, ապա հաջորդ գարնանը շինարարությունը սկսված կլինի։

«Մենք որ խոսում ենք TRIPP-ից, բոլորս միանգամից ենթագիտակցորեն երկաթուղու մասին ենք պատկերացում կազմում կամ արտահայտվում: Այդ TRIPP-ը ենթակառուցվածքների մի ամբողջ համալիր է․ այդտեղ կարող են լինել խողովակաշարեր, էլեկտրագծեր: Ես կարծում եմ, որ իրատեսական ենք համարում, որ էլեկտրագծերի և էլեկտրաէներգիայի տարանցման հարցը կարող է նույնիսկ առաջ անցնել երկաթուղուց»,- ասում է նախարարը:

Եվ մինչ բարձրաստիճան պաշտոնյաները նախագծի իրագործումից են խոսում, Սահմանադրական դատարանի փակ դռների հետևում դեռևս մեկ ամիս կշարունակվի TRIPP համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը։ Եթե ՍԴ-ն արձանագրի, որ համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը, այն կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան