Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

2026 թվականի աշնանը և ձմռանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն մի քանի տասնյակ համայնքներում, մեծ մասամբ՝ համամասնական ընտրակարգով:

Այս համայնքներում ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 13-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է որոշ համայնքներում ընտրությունների անցկացման օրերը։

Այսպիսով, Ֆերիկ, Թումանյան, Լերմոնտովո և Արզնի համայնքներում առաջիկա ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին։

Հոկտեմբերի 25-ին ընտրություններ տեղի կունենան ևս 21 համայնքներում․ Արտաշատում, Արաքսում, Արմավիրում, Շամիրամում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ֆիոլետովոյում, Ստեփանավանում, Ծաղկաձորում, Հրազդանում, Գառնիում, Ախուրյանում, Արթիկում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Դիլիջանում և Իջևանում։

Դեկտեմբերի 13-ին ընտրություններ են նշանակվել Մասիս, Աբովյան, Նաիրի և Նոր Հաճըն համայնքներում։

Եվգենյա Համբարձումյան