«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը

Լուրեր

06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 0.5 և 1.25 հա մակերեսով երկու հողամասերի կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցվել են, և ընդհանուր 1.75 հա հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։ Հողամասերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 119.6 մլն դրամ։

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով։

Նշված հայցերը բավարարելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 23-ի և 24-ի վճիռները մտել են օրինական ուժի մեջ. «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները վերադարձվել են Հայաստանի Հանրապետության տիրապետմանը»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։