Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար

Լուրեր

15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
Բոլորը

Քննչական կոմիտեն ավարտել է Սևան համայնքի նախկին ղեկավար Ռուդիկ Ղուկասյանի և ևս 12 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ 2015-ին համայնքին պատկանող, շուրջ 18.9 մլն դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքը վաճառվել է 5.2 մլն դրամով՝ ավագանու անդամներից մեկի մորը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է 13.74 մլն դրամի վնաս։ Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի (Ռուդիկ Ղուկասյան)կողմից՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ․Ղ․-ն, 2012 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 3-ը զբաղեցնելով Սևան համայնքի ղեկավարի պաշտոնը, նույն համայնքի ավագանու մի շարք անդամների, ինչպես նաև իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող 2 անձանց օժանդակությամբ, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2015 թվականի օգոստոսի 26-ին Սևան համայնքին պատկանող, հասարակական նպատակային նշանակության՝ այդ պահին 18 մլն 940 հզր ՀՀ դրամ արժեք ունեցող անշարժ գույքը շուկայականից էական ցածր արժեքով՝ 5 մլն 200 հզր ՀՀ դրամով, վաճառել է ավագանու անդամներից մեկի մորը։

Նշված գործողության հետևանքով Սևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 13 մլն 740 հզր ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար, 11 անձի նկատմամբ՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելուն օժանդակելու, ևս մեկ անձի նկատմամբ՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելուն օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու համար։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։