Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել

Լուրեր

04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիտվայի օդային տարածքում սեպտեմբերի լույս 15-ի գիշերն անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել է Լիտվայի զինված ուժերի մամուլի ծառայությունը, փոխանցում է Current time-ը։

ԱԹՍ-ն խոցել են տեղական ժամանակով 00:20-ին, ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի՝ Իտալիայի կործանիչները, որոնք օդ են բարձրացել Շյաուլյայի ավիաբազայից։ ԱԹՍ-ի բեկորներն արդեն հայտնաբերվել են։ Հաղորդվում է, որ դեպքի վայրն առանձնացվել է, այնտեղ պահպանություն է սահմանվել, իսկ տարածքում աշխատում են զինվորականներ և ոստիկաններ։

«Մենք չենք շտապի եզրակացություններ անել, կանցկացվի հետաքննություն և կգնահատվեն բոլոր հանգամանքները։ Բանն այն է, որ նման միջադեպերը չեն նվազելու։ Այս պահին ամենակարևորն այն է, որ սպառնալիքը չեզոքացվել է և այլևս վտանգ չի ներկայացնում բնակչության համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում դաշնակիցներին օպերատիվ արձագանքի և դիպուկ խոցման համար»,- ասվում է Լիտվայի զինվորականների հայտարարության մեջ։

Սա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից խոցված առաջին անօդաչու թռչող սարքն է։ Դրա պատկանելությունը դեռևս չի պարզվել։

Delfi-ն, հղում անելով Լիտվայի Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնին, հայտնում է, որ անօդաչու թռչող սարքը կարող էր մուտք գործել Բելառուսի տարածքից։ Նախնական տվյալներով՝ այն խոցվել է Կայշյադորիսի շրջանի Պրատկունայ գյուղի մոտակայքում։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ «Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի սրման պայմաններում նման պատրաստվածությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի համար»։ Նրա խոսքով՝ Լիտվան ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին պաշտպանելու է իր օդային տարածքը։

Նշվում է նաև, որ հայտարարված օդային սպառնալիքի պատճառով Լիտվայում հետաձգվել են մի քանի չվերթներ։

Առաջին դեպքը չէ, երբ անօդաչու թռչող սարքերը մտնում են Բալթյան երկրների տարածք։ Մայիսի 19-ին ուկրաինական անօդաչուն առաջին անգամ խոցվել էր Էստոնիայի տարածքում։ Ուկրաինական կողմը նշել էր, որ իր ԱԹՍ-ները Բալթյան տարածաշրջան են մուտք գործում ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի գործողությունների հետևանքով։ Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները նույնպես Ռուսաստանին են մեղադրել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը միտումնավոր վերաուղղորդելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի