ԱՄՆ պատվիրակությունը հիշատակի տուրք է մատուցում Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով

Լուրեր

14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
Բոլորը

Այս շաբաթ ԱՄՆ դեսպանությունը սիրով ընդունեց Միացյալ Նահանգների Կանզաս նահանգից ժամանած պատվիրակությանը, որը ղեկավարում էին նահանգապետ Ջեֆ Քոլյերը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Պատվիրակությունը մասնակցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով հայ ժողովրդին:

Նահանգապետ Քոլյերը ՀՀ կառավարությանը փոխանցեց հռչակագրեր, որոնցով դեկտեմբերի 6-ը Կանզաս նահանգում հռչակվում է որպես Հայաստանի և Կանզասի միջև գործընկերության օր, իսկ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր: Նահանգապետի կապերը Հայաստանի հետ սկիզբ են առել դեռևս 1988թ-ից, երբ որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Օտարերկրյա աղետների օգնության գրասենյակի ներկայացուցիչ գործուղվեց Հայաստան ամերիկյան առաջին խմբերից մեկի կազմում ՝ սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու երկրաշարժից փրկվածներին:
Ուրբաթ օրը պատվիրակությունը Գյումրիում պատիվ ունեցավ մասնակցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված Աղետների դիմակայության օրվա միջոցառումներին և ծաղկեպսակ դնել անմեղ զոհերի հուշահամալիրում:

Պատվիրակությունը նաև ուղևորվեց Վանաձոր՝ հանդիպելու Ապագա առաջնորդների փոխանակման ՖԼԷՔՍ ծրագրի շրջանակում այս պահին Կանզաս նահանգում ուսանող ավագ դպրոցի սան Էմիլյա Նազինյանի ընտանիքին: Նահանգապետը ուրախությամբ ընտանիքին փոխանցեց Էմիլյայի ուղարկած փաթեթը և ընդունեց ընտանիքի պատրաստած փաթեթը, որն իր հետ կտանի և կհանձնի Էմիլյային, քանզի անչափ կարևորում է ընտանեկան կապերը պահպանելու անհրաժեշտությունը, նույնիսկ եթե ընտանիքի անդամները միմյանցից հազարավոր մղոններ հեռու են:

Այս շաբաթ ավելի վաղ գեներալ Թաֆանելին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի հետ միասին հանդիպում էր ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ: Գեներալը նաև հանդիպումներ է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների հետ և հետևել երկրաշարժի սիմուլյացիոն վարժանքին:

Գեներալ Թաֆանելին ղեկավարում է Կանզասի Ցամաքային ուժերի և ավիացիայի ազգային գվարդիան: Կանզասի ազգային գվարդիան այս տարի ավելի վաղ տոնեց Հայաստանի հետ գործընկերության 15-ամյա հոբելյանը: Գործընկերությունը մեկնարկել է 2003թ.-ից և այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը և Կանզաս նահանգը համատեղ իրականացրել են մի շարք ծրագրեր ու փոխանակումներ զինված ուժերի, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ գործունեության, բիզնեսի, առողջապահության, հանրային առողջապահության, կրթական և մարդասիրական հարցերի շուրջ: