Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի նախկին վարչապետ Մագդալենա Անդերսոնի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը (ՍԴԱԿ) խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է ձայների 28,1 տոկոսը։ Այս մասին հայտնել է SVT հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկից հետո ստացված տվյալները, գրում է DW-ն։

Ընդհանուր առմամբ, ձախակողմյան ընդդիմադիր չորս կուսակցությունները՝ Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը (ՍԴԱԿ), Ձախ կուսակցությունը, «Կանաչները» և Կենտրոնի կուսակցությունը փոքր տարբերությամբ առաջ են անցնում գործող վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի գլխավորած աջակենտրոն դաշինքից, որի կազմում են Չափավորների կոալիցիոն կուսակցությունը, «Քրիստոնեա-դեմոկրատները», «Շվեդ դեմոկրատները» և «Լիբերալները»։

Նախնական տվյալներով՝ Ձախերի կուսակցությունը ստացել է ձայների 8,2 տոկոսը, Շրջակա միջավայրի պահպանության կուսակցությունը՝ 6,1 տոկոսը, իսկ Կենտրոնի կուսակցությունը՝ 7,1 տոկոսը։ Պահպանողական «Չափավորների կոալիցիոն կուսակցությունը» ստացել է ձայների 19,9 տոկոսը, «Շվեդ դեմոկրատները»՝ 17,6 տոկոսը, «Քրիստոնեա-դեմոկրատները»՝ 6,2 տոկոսը, իսկ «Լիբերալները»՝ 5,4 տոկոսը։ Նախընտրական հարցումները սկզբում կանխատեսում էին ձախակողմյան դաշինքի վստահ հաղթանակը աջակողմյան բլոկի նկատմամբ։ Սակայն քվեարկության օրվա մոտենալուն զուգահեռ Անդերսոնի գլխավորած ընդդիմադիր դաշինքի և Կրիստերսոնի գլխավորած միավորման միջև տարբերությունը նվազում էր։

Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունն անցյալ դարի մեծ մասի ընթացքում կառավարել է Շվեդիան և մնում է երկրի ամենամեծ քաղաքական ուժը։ Ձախակողմյան դաշինքը խոստացել է ամրապնդել պետությունը և լուծել կենսամակարդակի բարձրացման խնդիրը։

Կրիստերսոնն իր քարոզարշավը կենտրոնացրել էր կառավարության կողմից բռնի և կազմակերպված հանցագործության կրճատման և ներգաղթային քաղաքականության խստացման վրա։ Աջակողմյան դաշինքի կողմնակիցները պնդում էին, որ ընտրություններում հաղթանակը կնշանակեր ընտրողների կողմից այս մոտեցման հավանությունը։

Նշենք, որ 10,6 միլիոն բնակչություն ունեցող երկրում շուրջ 8 միլիոն մարդ քվեարկելու իրավունք ունի։ Շվեդիայում ընտրություններին մասնակցությունը պարբերաբար գերազանցում է 80 տոկոսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի