Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել տասը ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնց թվում է նրա նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։ Պատժամիջոցների տակ հայտնված մյուս անձինք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են՝ Սվետլանա Լարինա, Իզաբելլա Լիբերման, Դիանա Մալիկ, Ալեքսանդր Մինեև, Ալեքսեյ Պլոտնիկով, Օլեգ Ռեզեպկին, Մարիա Ռումյանցևա, Սոֆյա Սամբուլովա և Եվգենի Ստրունկին։

Ի պատասխան՝ Մենդելը հայտարարել է, որ տեղյակ է եղել իրեն պատժամիջոցների ցուցակում ներառելու սպասվող որոշման մասին: Նա որոշումն անվանել է «հակասահմանադրական» և պնդել, որ Զելենսկին «այն օգտագործում է բոլորի դեմ, ովքեր հանդես են գալիս  Ուկրաինայում խաղաղության օգտին»:

Մայիսին Մենդելը հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին, որի ընթացքում ռուսական քարոզչության որոշ թեզեր էր հնչեցրել։ Մասնավորապես, նա Զելենսկիին անվանել էր խաղաղության հաստատման «ամենամեծ խոչընդոտներից մեկը» և հայտարարել, որ Ուկրաինան «վերացման եզրին է»։

Նա նաև պնդել էր, թե 2022 թվականին Ուկրաինայի իշխանությունները ռուսական կողմի հետ Ստամբուլում անցկացված բանակցությունների ընթացքում, իբր, համաձայն էին հանձնել Դոնբասը։ Սակայն նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը լրագրողներին հայտնել է, որ Մենդելը որևէ ձևով չի մասնակցել բանակցային գործընթացին։

Յուլիա Մենդելը Վլադիմիր Զելենսկիի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականին՝ նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց հետո, իսկ պաշտոնից հեռացել է 2021 թվականի հուլիսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի