«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
Բոլորը

Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման դեմ իրականացված միջոցառումների արդյունքում 80 անձ է բերման ենթարկվել ոստիկանության համապատասխան բաժիններ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի հուլիսի 13-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում ծառայության և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի աշխատակիցները համատեղ միջոցառումներ են իրականացրել՝ Երևանում ոչ սահմանված վայրերում, օրենսդրության պահանջների խախտմամբ ծառայություններ մատուցելու դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում՝ առանց համապատասխան իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար 80 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, իսկ ծառայության կողմից նրանց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Զեկույցի համաձայն՝ միջոցառումները շարունակական բնույթ են կրում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ խնդրին՝ նշելով, որ իր մոտ ձևավորվել է կարծիք, թե պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են այդ գործընթացը։

«Ես ունեմ արդեն ձևավորված կարծիք, որ մենք պետական համակարգում ունենք անձինք, որոնք այս գործընթացը սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ»,- ասաց Ավինյանը՝ ընդգծելով, որ պետք է շարունակաբար վերացնել այդ երևույթը քաղաքից։

Միաժամանակ քաղաքապետը առաջարկեց քննարկել Valet parking-ի նոր տրամաբանությունը՝ նման գործունեությունը օրինական դաշտ բերելու նպատակով։

«Ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ էդտեղ սև փող չաշխատեն, այլ բերենք մի ինչ-որ տրամաբանության, որտեղ որ դա լինի օրինական գործունեություն»,- ասաց քաղաքապետը։

Նա հանձնարարեց տրանսպորտի և առևտրի վարչություններին երկու ամսվա ընթացքում ուսումնասիրել Valet parking-ի փորձը և ներկայացնել նախագիծ ու առաջարկներ։

Ավինյանի խոսքով՝ Երևանում փարկինգը աճող երթևեկության պայմաններում ամենամեծ խնդիրներից մեկն է։ Նա միաժամանակ նշեց, որ քաղաքի փոքր կենտրոնում ամենուրեք կայանատեղիների հասանելիությունը պարտադիր չէ, իսկ մի շարք փողոցներում կայանատեղիները պետք է ընդհանրապես դուրս բերվեն փողոցներից՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար։

Քաղաքապետը հանձնարարեց նաև ներկայացնել այն հատվածները, որտեղ թեք ավտոկայանումը դառնում է ուղիղ, ինչպես նաև այն վայրերը, որտեղ ավտոկայանումը վերանում է, և հանրությանը բացատրել նման փոփոխությունների պատճառները։

«Դա է մեր առաջնահերթությունը, տրանսպորտային, երթևեկության մեր խնդիրները պետք է լինեն մեր առաջնահերթությունը, և քաղաքապետարանը պետք է կենտրոնացած լինի այդ խնդիրների լուծման վրա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Երևանում երթևեկության խնդիրը գնալով սրվում է՝ նաև տնտեսական իրավիճակի և քաղաքում մարդատար ավտոմեքենաների թվի ավելացման հետևանքով։

Ավինյանը հանձնարարել է հանձնարարականների շարքում ներառել նաև խելացի լուսացույցների նախագիծը, երթևեկության կենտրոնի աշխատանքը, տեսախցիկների տեղադրման և տվյալների հավաքագրման ընթացքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան