Ինչո՞ւ է հայկական կողմը անտեսում ԱՄՆ-ի հետ կարևոր պայմանագրի ստորագրման հնարավորությունը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

 

Հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարևոր դեր ունի երկու պետությունների միջև կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը, օրերս հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը: Կոնգրեսականը կոչ է արել Պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը:

Հայաստանի իշխանություններից, սակայն, դեռևս որևէ արձագանք չի հնչել: Այս ամենի հետ կապված այսօր իր մտահոգությունն է բարձրաձայնել նաև քաղաքագետ, ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը, ով Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ պայմանագիրը շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ երկկողմ տնտեսական հարաբերությունների, բիզնեսի, առևտրի զարգացման և խթանման համար, որն, ի դեպ, ըստ մեր զրուցակցի, հայ համայնքն ակտիվ պահում է օրակարգում:

«Ամերիկացի ներդրողը ենթադրենք ասում է՝ Հայաստանում ուզում եմ ներդրում անել, բայց իրեն ասում են՝ այնտեղ կրկնակի հարկման խնդիր կա և հնարավոր է, օրինակ, ավելացված արժեքի հարկ և՛ այստեղ մուծես, և՛ Հայաստանում: Ստեղծվում է վակուումային իրավիճակ: Մեկը գուցե ներդրում անի, երկրորդն արդեն կասի՝ կրկնակի հարկման տակ եմ ընկնում, ինձ ձեռք չի տալիս»,- նշեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ ԱՄՆ հայ համայնքի կազմակերպությունները ևս անընդհատ հորդորում են կնքել այդ պայմանագիրը, որը հնարավորություն կտա շտկել առկա իրավճակը, արդյունքում ամերիկացիների մոտ հետաքրքրվածությունը կմեծանա, այնտեղի բիզնեսմենները կհասկանան, որ կարող են Հայաստան ապրանք և՛ արտահանել, և՛ ներմուծել:

Սուրեն Սարգսյանը դժավարացավ ասել, թե ինչով է պայմանավորված հայկական կողմի լռությունը: «Գուցե հաշվարկներ են անում, կամ իրավական դաշտի խնդիր կա»,- կարծիք հայտնեց նա:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը խնդիր առաջացնի, քաղաքագետը պատասխանեց. «Եթե ԵԱՏՄ-ի տրամաբանությունն է խանգարում, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ԵՄ մի շարք երկրների հետ ունենք նման պայմանագիր: Կամ եթե հակասություն կա, թող ասեն, և հարցը օրակարգից հանեն»:

Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, սակայն նախարարության լրատվական ծառայությունից խոստացան վաղը պատասխանել:

Շողիկ Գալստյան