Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը

Լուրեր

04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Գերմանիայում ՀՀ դեսպանատանը Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելությանը մասնակցել են Գերմանիայի պետական ու քաղաքական շրջանակների, Բունդեսթագի, դիվանագիտական, հասարակական և գործարար ոլորտների ներկայացուցիչներ։ Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը կարևորել է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, ժողովրդավարական զարգացումը և ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի պետական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, դաշնային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, ինչպես նաև հասարակական, մշակութային, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Քրիստոֆ Իսրանգը։
Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն ընդգծել է անկախության՝ որպես հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերման և պետականության հիմնարար արժեքի նշանակությունը, կարևորելով Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի կայուն ու խաղաղ ապագայի կերտման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը։
Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խորացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին՝  ՀՀ դեսպանը որպես երկկողմ գործընկերության կարևոր հանգրվան ընդգծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից նախորդ տարվա դեկտեմբերինստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագիրը։
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է․
«Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունում ենք ներկայումս քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների շրջանակներում»։
Գերմանիայում Հայաստանի դեպանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսենյան խաղաղության մրցանակի շնորհման խորհրդանշական կարևորությանը՝ նշելով․
«Մեզ համար խորապես խորհրդանշական է այս Խաղաղության մրցանակի ստացումը մի երկրում, որը սեփական պատմությունից գիտի պատերազմի գինը և խաղաղության արժեքը։ Մեզ համար այս ճանաչումն իր նշանակությամբ շատ ավելին է, քան պարզապես պատիվը»։
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Քրիստոֆ Իսրանգն իր խոսքում շնորհավորել է հայ ժողովրդին
Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ՝ ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների ու սերտ գործընկերության կարևորությունը»,- ասված է Գերմանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։