Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
Բոլորը

«Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից բերել գազ կամ երկրորդ տեղից բերել ավելի շատ, մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Եթե ՌԴ-ն Հայաստանին մատակարարվող գազը թանկացնի, Փաշինյանն այսպիսի լուծում է տեսնում։ Ընդ որում, նրա դիտարկմամբ՝ Հայաստանում գազն ամենևին էլ էժան չէ։ Վարչապետի խոսքով՝ այն մինչև սահմանից հասնում է սպառողին, զգալիորեն թանկանում է։

«Եթե մարդը գազը ստանում է թանկ գնով, իր համար ի՞նչ մեծ մխիթարանք է, որ մինչև շքամուտքի մուտքից մի մետր էլ ներս ձրի է գազը»,- ասաց նա։

Factor TV-ն ամիսներ առաջ ուսումնասիրել էր, թե ինչպես է ձևավորվում ռուսական գազի գինը Հայաստանում, ինչ դեր ունի դրա կալորիականությունը և ինչ պայմաններով է այն մատակարարվում։ 2018 թվականին Ռուսաստանը Հայաստանին 1000 խմ գազը վաճառում էր 150 դոլարով։ 2019-ին այն թանկացավ 15 դոլարով՝ սահմանին դառնալով 165 դոլար, բայց բնակչության համար պահպանվեց նախկին սակագինը, իսկ տարբերությունը փոխհատուցեց «Գազպրոմ-Արմենիա»-ն։

Բայց այսօր հաճախ հիշատակվող 165 դոլարը վերջնական գինը չէ։ 165 դոլարը 1000 խմ գազի բազային գինն է՝ հաշվարկված 7900 կկալ ջերմատվության համար։ Եթե մատակարարվող գազի կալորիականությունը բարձր է, բարձրանում է նաև փաստացի վճարվող գինը։ Պարզ ասած՝ որքան բարձր է գազի ջերմատվությունը, այնքան ավելի բարձր է ներկրման փաստացի արժեքը։ Օրինակ՝ 8324 կկալ ջերմատվության դեպքում 165 դոլարը դառնում է մոտ 174 դոլար՝ 1000 խմ-ի համար։ 

Բայց սա էլ դեռևս այն գինը չէ, որը վճարում է քաղաքացին։ Ներկրման արժեքին ավելանում են գազի տեղափոխման և բաշխման, համակարգի շահագործման ու պահպանման ծախսերը, ամորտիզացիան և ընկերության համար հաշվարկվող ողջամիտ շահույթը։ Այդ ամբողջ հաշվարկից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանում է սպառողի սակագինը։

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, «Գազպրոմ Արմենիա»-ն մեծ շահույթներ է ստանում, և սա էլ է փաստ, որ մենք պետք է արձանագրենք: Իսկ ընդհանրապես, ես ասել եմ, բոլոր ոլորտներում՝ այդպիսի ոլորտ չկա, որ մենք չենք գնալու դիվերսիֆիկացիայի»,- ճեպազրույցի ժամանակ նշեց Փաշինյանը։

Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ֆոնին Մոսկվայից պարբերաբար ակնարկում են այս հարցում Երևանի կախվածությունը։

Մայիսի 25-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր․ «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունը, որ ռուսական գազի և ռուսական էներգակիրների համար գործում է բավականին գրավիչ և ավելի քան արտոնյալ գին։ Դա իսկապես այդպես է… Բայց, իհարկե, նման ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների համար»։

Եթե նախկինում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վստահաբար հայտարարում էին, որ սահմանին ռուսական գազի գինը չի բարձրանա, այժմ ավելի հաճախ են հնչում ոչ թե գինը չփոխվելու, այլ հնարավոր պատասխան քայլերի մասին հայտարարություններ։

«Եթե նման իրավիճակներ լինեն թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ, օրինակ»,-այսօր հայտարարեց Փաշինյանը։

Այս ձևակերպումը նոր հարց է բացում՝ ի՞նչը կարող է Հայաստանը վերանայել, եթե ռուսական կողմը բարձրացնի գազի գինը։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ի տաղավարում չի բացառել, որ նման «վերահաշվարկը» կարող է վերաբերել, օրինակ, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային․ «Այո, նմանատիպ վերահաշվարկ, ֆինանսական մասով, կարող է նաև բազայի շրջանակում տեղի ունենալ, որովհետև, ինչպես գիտեք, տեղանքի և բազայի սպասարկումը ՀՀ-ի հաշվին է տեղի ունենում»։

Դեռևս քարոզարշավի թեժ շրջանում՝ մայիսին, Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը նամակ էր հղել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Հայկական կողմը հաստատել է նամակի ստացումը, սակայն մինչև այսօր դրա վերաբերյալ որևէ մանրամասներ չի հրապարակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան