Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 11-ի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինային S8000 «Բանդերոլ» հրթիռ-դրոններով և 161 հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ 138 անօդաչու սարք խոցվել է, գրում է Current time-ը։

Մայրաքաղաք Կիևի Դնեպրովսկի շրջանում հարված է հասցվել ինը հարկանի շենքի։ Հրդեհվել են շենքի ճակատային հատվածը՝ առաջինից մինչև հինգերորդ հարկերը, ինչպես նաև երկրորդ հարկում գտնվող բնակարաններից մեկը։ Այս մասին հայտնել են Կիևի քաղաքային ռազմական վարչությունը և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Տուժել է ութ մարդ։ Օբոլոնսկի շրջանում պահեստային շենք է հրդեհվել, կրակն արդեն մարվել է։

Կիևի մարզում հարվածի տակ են հայտնվել պահեստային տարածքներ։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ հարձակման հետևանքով Բուչայի շրջանում հրդեհ է բռնկվել։

«Հրդեհը մարելու ընթացքում թշնամին կրկնակի հարված է հասցրել։ Չնայած վտանգին՝ փրկարարները շարունակել են աշխատանքը։ Ներկայում հրդեհը տեղայնացվել է, կրակի տարածում չկա։ Հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Զապորոժիեի մարզում գիշերը զանգվածային հարձակման է ենթարվել Զապորոժիեն, հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Վիրավորվել են 32-ամյա կին և նրա 10-ամյա որդին։ Գերատեսչության տվյալներով՝ հարվածի հետևանքով վնասվել է իննահարկ բնակելի շենքի տանիքը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Բացի այդ՝ հրդեհներ են առաջացել առևտրի կենտրոնում և գրասենյակային տարածքում։ Նշվում է, որ հետևանքների վերացման աշխատանքները բարդացել են կրկնակի հարվածների մշտական սպառնալիքի պատճառով, ինչի հետևանքով հրշեջները ստիպված են եղել պարբերաբար դադարեցնել աշխատանքը և թաքնվել։

Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում, ըստ մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի, բեռնատարներ են հրդեհվել մասնավոր ձեռնարկության տարածքում, որի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Նիկոպոլի շրջանում վնասվել են մասնավոր տներ և մեկ մեքենա, վիրավորվել է մեկ մարդ:

ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Կիևում և Կիևի մարզում հարված է հասցվել «Բի-մոբայլ» տվյալների կենտրոնին և «Գոստոմել» լոգիստիկ կենտրոնին, Խմելնիցկիի մարզում՝ «Նովա պոչտա» ընկերության տերմինալին, Դնեպրոպետրովսկի մարզում՝ «Դնեպր» լոգիստիկ կենտրոնին։ Օդեսայի մարզում, ըստ ՌԴ ՊՆ-ի, հարվածներ են հասցվել ավտոմոբիլային ագրեգատների գործարանին և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների պահեստին։ Չեռնոմորսկի նավահանգստում վնասվել է երկու բեռնատար նավ, ևս մեկ բեռնատար նավ էլ՝ Օդեսայի նավահանգստում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի