Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Սեպտեմբերի 10-ին Ադիս Աբեբայում կայացած բարձր մակարդակի ճեպազրույցի ընթացքում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ՀՀ գալիք նախագահության կողմից ներկայացվել է նախագահության առաջնահերթությունները և համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

«Եթովպիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Աֆրիկայի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (UNECA) հետ համագործակցությամբ կազմակերպված ճեպազրույցին մասնակցել են աֆրիկյան երկրների, ՄԱԿ-ի համակարգի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես է եկել UNECA-ի գործադիր քարտուղար Կլավեր Գատետեն։

COP17-ի ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը ներկայացրել է նախագահության տեսլականն ու առաջնահերթությունները։ Նա ընդգծել է Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ աֆրիկյան գործընկերների մոտեցումներն ու փորձը կարևոր նշանակություն ունեն Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացման համար։ Դեսպան Մարգարյանն ընդգծել է ՀՀ նախագահության հանձնառությունը՝ ապահովելու ներառական, թափանցիկ և գործողությունների միտված գործընթաց, ինչպես նաև կողմերի և այլ շահագրգիռ դերակատարների բովանդակային և արդյունավետ ներգրավվածությունը COP17-ի նախապատրաստման և անցկացման բոլոր փուլերում։

Ներկայացվել են նաև COP17-ի բովանդակային և կազմակերպչական նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ իրականացվող աշխատանքը։

Ճեպազրույցի շրջանակներում ելույթներով հանդես են եկել նաև UNECA-ի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ներկայացուցիչները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մասնակիցների հետ, այդ թվում՝ COP17-ին ընդառաջ աֆրիկյան գործընկերների ակնկալիքների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։