COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում

Լուրեր

06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
Բոլորը

ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ Երևանում ավարտին են մոտենում «Նորագյուղ» 35/6 կՎ նոր մոդուլային ենթակայանի կառուցման և «Կենտրոնական» 110/35/6 կՎ ենթակայանի արդիականացման աշխատանքները։

Նրա փոխանցմամբ՝ աշխատանքներն իրականացվում են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով։

«Ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ենթակայանի կառուցման համար նախատեսված բոլոր սարքավորումներն ու նյութատեխնիկական ապրանքները ներկրվել են արտերկրից։ Ծրագիրը ներառում է նաև 5 նոր ցածր լարման 5000 կՎԱ դրվածքային հզորությամբ ենթակայանների ստեղծում, որոնցից երեքն արդեն պատրաստ են գործարկման։ Կառուցվող ենթակայանը կնպաստի նաև Կենտրոն վարչական շրջանի էներգահամակարգի և բնակիչներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի զգալի բարելավմանը: «Նորագյուղ» ենթակայանից հետագայում նախատեսված է ապահովել նաև Երևանի առաջիկա կառուցապատման ծրագրերով պլանավորված Նորագյուղ թաղամասի էլեկտրամատակարումը, որտեղ ներկա պահին կառուցված չէ էլեկտրաէներգիայի ապահովման համար անհրաժեշտ որևէ էներգետիկ ենթակառուցվածք»,- գրել է Պետրոսյանը։

Նշվում է, որ COP 17 միջոցառումների ընթացքում անհրաժեշտ էլեկտրամատակարման անխափան սնուցումը երաշխավորելու նպատակով ՀԷՑ-ի «Կենտրոնական» 110/35/6 կՎ ենթակայանում ևս իրականացվել են լայնածավալ վերազինման և արդիականացման աշխատանքներ։

«Մասնավորապես, տեղադրվել է 3-րդ՝ 63 ՄՎԱ հզորությամբ տրանսֆորմատորը, ինչպես նաև ավելացվել է 3-րդ 6 կՎ սեկցիան։ Գործող երկու տրանսֆորմատորների հզորությունը չէր բավարարում, քանի որ դրանք ծանրաբեռնված էին 80-85%-ով և վթարային իրավիճակների դեպքում ամբողջ համակարգը կաթվածահար էր լինում: Նոր 3-րդ տրանսֆորմատորի ավելացումը նպաստում է այս համակարգային խնդրի լուծմանը:

«Կենտրոնական» ենթակայանից անցկացվել են ընդհանուր 1.2 կմ երկարությամբ 35 կՎ լարման օդային և մալուխային գծեր դեպի «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայան, տարածքում գտնվող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքներն արդիականացվել են։ Աշխատանքները ներառում են նաև տասնյակ կմ երկարությամբ 6 կՎ ուժային մալուխագծերի կառուցում և նոր ենթակայանների մոնտաժում։

ՀԷՑ-ի նախաձեռնությամբ իրականացվող էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը միտված այս ծրագիրն աննախադեպ է իր մասշտաբներով, քանի որ միայն այս ներդրումային ծրագրով Հայաստանում ոչ միայն առաջին անգամ կառուցվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր ենթակայան և վերազինվում է գործող ենթակառուցվածքը, այլև շատ կարճ ժամանակահատվածում կատարվում են մեծ ռեսուրս պահանջող աշխատանքներ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ։

ՀԷՑ-ի կողմից իրականացվող էներգահամակարգի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի հիմնական նպատակը նոր նշաձող սահմանելն է՝ ոչ միայն մեր բաժանորդներին առավել կայուն ու հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու տեսանկյունից, այլև համաշխարհային նշանակություն ունեցող մասշտաբային բնապահպանական միջոցառման պատշաճ անցկացումը Հայաստանում կազմակերպելու համար՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան էներգահամակարգ ստեղծելու միջոցով»,- նշել է ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչը։