1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգվող մասնաշենք և տեղում հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Այցելության ընթացքում քննարկվել են մարզպետի կողմից պոլիկլինիկայում թանգարան հիմնելու գաղափարը կյանքի կոչելուն, ինչպես նաև շենքի պատմաճարտարապետական տեսքի պահպանմանն առնչվող հարցեր։

«Դավիթ Առուշանյանը նախագծողի, տեխնիկական վերահսկողի և դիզայների հետ դիտարկել է, թե ինչպես կարելի է ժամանակակից առողջապահական ենթակառուցվածք ստեղծել՝ միաժամանակ չկորցնելով շենքի պատմական դիմագիծը։

1936 թվականին կառուցված շենքը տասնամյակներ շարունակ Գյումրու առողջապահական կյանքի կարևոր մասն է եղել։ Հիմնանորոգման շրջանակում նախատեսվում են շենքի ամրացման, վերականգնման և ներքին հարդարման աշխատանքներ։ Այս փուլում հիմնական աշխատանքներն իրականացվում են քանդման և ամրացման ուղղություններով։

Մարզպետի խոսքով՝ վերանորոգումը չպետք է վերածվի պատմական շենքի ամբողջական «փակման»․ Գյումրու ճարտարապետական արժեքները պետք է տեսանելի և հասանելի մնան նաև ապագա սերունդների համար։

«Ինձ համար շատ կարևոր է, որ մենք այս շենքը չվերանորոգենք այնպես, որ Գյումրու պատմությունը մնա բետոնի ու աղյուսի տակ։ Այստեղ յուրաքանչյուր պահպանված դետալ, յուրաքանչյուր հին հատված քաղաքի պատմության մի մասն է։ Մենք պետք է կարողանանք ամրացնել ու արդիականացնել շենքը, բայց միևնույն ժամանակ պահպանել այն, ինչն այս կառույցին իր դեմքն ու արժեքն է տալիս։ Ես նաև ցանկանում եմ, որ այստեղ ապագայում բժշկական թանգարան ստեղծվի։ Ստացվելու է շատ հետաքրքիր համադրություն՝ ժամանակակից պոլիկլինիկա, որի ներսում պահպանված կլինի Գյումրու բժշկության ու քաղաքի պատմության մի մասը։ Վստահ եմ՝ դա ոչ միայն առողջապահական, այլև մշակութային ու զբոսաշրջային կարևոր արժեք կարող է դառնալ Գյումրու համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամ։ Բուժհաստատությունը կունենա նոր ինժեներական համակարգեր, ժամանակակից ենթակառուցվածքներ և բուժառուների ու բուժանձնակազմի համար բարելավված պայմաններ։

Հիմնանորոգման ընթացքում բուժսպասարկման շարունակականությունն ապահովելու համար պոլիկլինիկան ժամանակավորապես գործում է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում։ Այդ տարածքի վերանորոգման համար ևս պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 110 միլիոն դրամ»,- աասված է հաղորդագրության մեջ։