6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը նախատեսում է սահմանել անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման ընթացքում քաղաքացիների կենսաչափական տվյալների հավաքման, պահպանման, փոխանցման, օգտագործման և ոչնչացման կանոնները։

Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից և պայմանավորված է 2026 թվականի մայիսի 11-ին ընդունված «Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքով։ Օրենքը նախատեսում է անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմի կիրառում և պետական լիազոր մարմնի ու մասնավոր գործընկերոջ միջև գործառույթների բաշխում։

Կառավարության որոշման նախագծով կենսաչափական տվյալ են համարվում անձի դեմքի լուսանկարը, ստորագրությունը, ինչպես նաև աջ և ձախ ձեռքերի մատնադրոշմները։ Մատնադրոշմները նախատեսվում է վերցնել վեց տարեկանից, ստորագրությունը՝ 16 տարեկանից, իսկ լուսանկարը՝ անկախ տարիքից։

Նախագծի համաձայն՝ կենսաչափական տվյալները հավաքագրելու է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում գործող մասնավոր գործընկերը։ Դիմողը նախապես ընտրված օրը և ժամին պետք է ներկայանա մասնավոր գործընկերոջ գրասենյակ, որտեղ նախ կստուգվի նրա ինքնությունը, ապա կհավաքագրվեն կենսաչափական տվյալները։ Նախատեսվում է նաև, որ կառավարության սահմանած դեպքերում և լրացուցիչ վճարի դիմաց տվյալները կարող են հավաքագրվել անձի բնակության կամ գտնվելու վայրում։

Սովորաբար վերցվելու են երկու ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները։ Եթե ցուցամատի մատնադրոշմը հնարավոր չէ ստանալ, նախատեսվում է հերթականությամբ օգտագործել բութ մատը, միջնամատը կամ մատնեմատը։ Ճկույթից մատնադրոշմ չի վերցվելու։ Եթե կենսաչափական տվյալ տրամադրելն օբյեկտիվորեն անհնար է, օրինակ՝ վնասվածքի, վիրահատության կամ բժշկական այլ պատճառի հետևանքով, համապատասխան նշում պետք է կատարվի համակարգում և կցվեն հիմնավորող փաստաթղթերը։

Առանձին պահանջներ են նախատեսվում նաև տվյալների որակի համար։ Դեմքի պատկերը պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և ISO միջազգային ստանդարտների պահանջներին։ Մատնահետքերի հավաքագրման ու պահպանման համար ևս նախատեսվում են միջազգային տեխնիկական չափանիշներ։ Եթե համակարգը երեք անընդմեջ փորձից հետո չի հաստատում տվյալների համապատասխանությունը սահմանված պահանջներին, դրանք կարող են հավաքագրվել նաև առանց որակի պահանջի հաստատման՝ համապատասխան նշումով։

Նախագծով կարգավորվում է նաև մասնավոր գործընկերոջ մոտ տվյալների պահպանման ընթացքը։ Հավաքագրումից հետո դրանք ժամանակավորապես պահպանվելու են մասնավոր գործընկերոջ գրասենյակի տեղային համակարգում և կենտրոնացված շտեմարան փոխանցվելուց անմիջապես հետո պետք է ջնջվեն տեղային կրիչից և տվյալների բազայից։ Նախատեսվում է տվյալները գաղտնագրել AES ալգորիթմով՝ 256-բիթանոց բանալիով, իսկ տեղային կրիչը՝ սկավառակային գաղտնագրման տեխնոլոգիայով։

Մասնավոր գործընկերը կենտրոնացված շտեմարան փոխանցված տվյալները կարող է օգտագործել սահմանափակ նպատակներով՝ կենսաչափական տվյալների որակի ստուգման, անձի նույնականացման, փաստաթղթի տպագրության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը հանձնելիս անձի կենսաչափական ստուգման համար։ Նախագիծը նախատեսում է, որ տվյալների փոխանցումը համակարգերի միջև պետք է իրականացվի գաղտնագրված կապուղով։

Փաստաթուղթը քաղաքացուն հանձնելուց հետո նրա կենսաչափական տվյալները և դրանց ժամանակավոր պատճենները պետք է ջնջվեն մասնավոր գործընկերոջ համակարգի բոլոր բաղադրիչներից և ենթահամակարգերից։ Միաժամանակ նախագծով նախատեսվում է, որ դրանք անժամկետ կպահպանվեն կենսաչափական տվյալների կենտրոնացված շտեմարանում՝ Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Այդ տվյալները հետագայում կարող են օգտագործվել նոր անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելիս կենսաչափական ստուգումներ իրականացնելու համար։

Նախագիծը նախատեսում է նաև պետական կառավարման համակարգի մարմինների հասանելիություն կենսաչափական տվյալների շտեմարանին՝ օրենքով նախատեսված դեպքերում։ Դրանք կարող են ստանալ կոնկրետ անձի տվյալները կամ ներկայացված կենսաչափական տվյալները համադրել շտեմարանում արդեն առկա տվյալների հետ։ Միևնույն ժամանակ նախագծով ամրագրվում է, որ մասնավոր գործընկերը պետք է տեխնիկական և կազմակերպական միջոցներ ձեռնարկի՝ կանխելու տվյալների չարտոնված հասանելիությունը, օգտագործումը, փոփոխումը, պատճենումը, ոչնչացումը կամ փոխանցումը։

Եվգենյա Համբարձումյան