ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 9-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները` նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է նախարարությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մաքուր, առողջ և կայուն միջավայրում ապրելու իրավունքի պատշաճ երաշխավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

Արա Մկրտչյանն անդրադարձել է նախարարության կողմից իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Նա ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկություններն ու միջազգային պարտավորությունները՝ համապատասխան փոփոխություններ են կատարվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ոլորտը կարգավորող օրենսդրությունում։

Կողմերը կարևորել են շրջակա միջավայրին առնչվող հարցերով հասարակական կազմակերպությունների՝ վարչական կամ դատական ընթացակարգերից օգտվելու համար ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջների հնարավոր մեղմացումը, ինչպես նաև արդարադատության մատչելիության ապահովմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ներդրումը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև բնապահպանական իրավունքների զարգացմանն ուղղված համագործակցության ընթացիկ նախաձեռնությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Ռաուլ Վալենբերգի» անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությանը, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի և Շրջակա միջավայրի նախարարության միջև ձևավորված նոր համագործակցությանը՝ էկոլոգիական իրավունքի զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տեղեկատվության հասանելիության և որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության խթանման ուղղությամբ հնարավոր համատեղ քայլերը՝ կարևորելով Օրհուսի կոնվենցիայի և բնապահպանական մյուս համաձայնագրերի սկզբունքների լիարժեք իրականացումը։

Արա Մկրտչյանն անդրադարձել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ առաջարկելով շահագրգիռ դերակատարների ներգրավմամբ բնապահպանական իրավունքների, հանրային մասնակցության և բնապահպանական կառավարման թեմաներով համատեղ ակտիվ քննարկումներ և նախաձեռնություններ իրականացնել ինչպես COP17-ի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար, վերահաստատել համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը և պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ։