«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն

Լուրեր

06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
Բոլորը

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Factor.am-ի տեղեկություններով` ստորաբաժանման ղեկավար Սասուն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: Նա Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի մտերիմն է:
Ըստ մեր աղբյուրի` Մանուկյանն ու մյուս աշխատակիցները չեն արձանագրել ապօրինի ծառահատման դեպքերը և հովանավորել են դրանք: Մեր տեղեկություններով` վարույթը վերաբերում է կաշառք տալու և ստանալու դեպքերին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել էին Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ինչպես նաև՝ ՆԳՆ Պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։

Factor.am-ի աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալված պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս կազմակերպեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերին։ Թեև գերատեսչությունը չէր հրապարակել ձերբակալվածների անունները, սակայն տեղեկացրել էր, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ։

Ձերբակալվածների նկատմամբ ընտրվել են խափանման միջոցներ. ՆԳՆ Պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանի նկատմամբ՝ վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ մյուս երկու ձերբակալվածների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

Արփի Հակոբյան