Քարոզարշավի 11-րդ օր․ Առանց Փաշինյանի ոչ մի քայլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

Քարոզարշավի 11-րդ օրը «Իմ քայլը» դաշինքն ակտիվ չէր։ Պատճառը հավանաբար այն է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ։ «Մենք» դաշինքը Մասիսում է, որտեղ ընտրողներին տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ընդդիմադիր միակ ուժը լինելու են իրենք:

««Մենք» դաշինքը որպես քաղաքական ուժ մերժել է եւ մերժում է ՀՀԿ-ին եւ մենք միակ գլխավոր ընդդիմությունն ենք այսօրվա իշխանություններին»,-պնդում է «Մենք» դաշինքով ԱԺ պատգամավորության թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։

Դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ «Մենք»-ին առանձնացնում է, որպես միակ քաղաքական ուժ, որն ընտրել է  զարգացման եվրոպական մոդելը։ Արամ Սարգսյանը սակայն չի մոռանում, թե իրենք որտեղ են՝ Մասիսում ժամանակին հզոր արդյունաբերություն է աշխատել, որն այսօր չկա։

«Էդ գործարանները ոչ էս իշխանությունը, ոչ նախորդ իշխանությունները չեն աշխատեցրել ու չեն կարողանալու աշխատեցնել, որովհետեւ իրենց հույսը էդ ներդրումների մասով հիմնականում ԵՏՄ-ի հետ է կապված»,-ասումէ  ԱԺ պատգամավորության թեկնածու Արամ Սարգսյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում է երկրաշարժի 30-րդ տարելիցից մեկ օր առաջ։ Գյումրեցիները շտապում են ԲՀԿ առաջնորդին հանձնել իրենց խնդրագրերը, լուսանկարվել իր հետ, սեղմել նրա ձեռքը։

«Ես ոչ թե ասենք թե մյուս քաղաքական ասենք թե ուժերի պես ասում եմ՝ զարգացնեմ, ծաղկացնեմ, հզորացնեմ, բայց այդ մարդիկ իրական կյանքում թող մի հատ իրենց ոնց ասեմ առօրյան, իրենց աշխատանքով ծաղկացրած լինեն, նոր խոսեն ամբողջ ժողովրդի վիճակը բարելավելուց»,-մանրամասնում է ԲՀԿ-ական պատգամավորության թեկնածու Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանը ոչ մի խոստում չի տալու Գյումրիի տնակներում ապրողներին, սակայն հիշեցնում է, թե ինչի է ընդունակ ինքը, եւ դա մի անգամ արել է նախորդ տարվա խորհրդարանի ընտրություններից անմիջապես հետո

«Քարոզարշավին բան չեմ ասել, այն դոմիկներում, որտեղ մնում են կանայք, հղի մայրեր, իրենց անուն-ազգանունները գրեք եւ ինձ ներկայացրեք։ Գրել ներկայացրել են եւ ապրիլի 7-ին ես կազմակերպել եմ բոլոր 3 հազար դոմիկներում ինչքան մայրեր կան հղի, որ իրանք այդ տանջանքով դոմիկում ապրել են, ես որպես մարդ, որպես Ծառուկյան, ասել եմ թող իրենց երջանկություն լինի, իրենց երեխաները բնակվեն բնակարաններում իրենք էլ չեն հավատացել, որ ապրիլի 7-ին մայրության եւ գեղեցկության օրը շնորհավորել ենք եւ բնակարանների բանալիները բոլոր հղի կանանց նվիրել ա Ծառուկյանը Ծառուկյանի անունով»,-ասում է թեկնածուն։

«Սասնա ծռերն» այսօր նույնպես ակտիվ չէ։ Կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը լրագրողներին ասում է, որ այս ընտրարշավում սուր պայքար է ընթանում հին եւ նոր ուժերի միջեւ։ Հների մեջ նա առանձնացնում է 10 տարի առաջ մարտի 1-ին Հանրապետականի հետ կոալիցիա կազմած ուժերին, որոնց քվե տալ պետք չէ։

«Դա չի նշանակում, որ պետք է հաշվեհարդար լինի իրենց նկատմամբ, այլ նշանակում է ընդամենը, որ պետք է անցումային արդարադատության շրջանն անցնելուց հետո կհստակվի՝ ով ով է, ով ինչ մեղքեր ունի»,-պարզաբանում է «Սասնա ծռեր», ԱԺ պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը։

Նա չի մոռանում երեկվա հեռուստաբանավեճի ժամանակ «Սասնա ծռերի» հասցեին Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանի հնչեցրած մեղադրանքը, ըստ որի այդ քաղաքական ուժը երկու տարի առաջ մարդ է սպանել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ․ «Պարոն Մարուքյանը լինելով իրավական կրթություն ստացած անձնավորություն, երեւի իր վրա վերցրեց շատ մեծ պատասխանատվություն, որովհետեւ անմեղության կանխավարկածով դատավարությունը դեռեւս շարունակվում է եւ ոչ ոք ոչ մեկին չի կարող անվանել մարդասպան»։

Էդմոն Մարուքյանն այսօր կենտրոնացած է կուսակցության հեղինակության վրա՝ «Գելափի» հարցումներով Լուսավոր Հայաստանը ընտրություններում կգրավի երրորդ տեղը

«Եթե հարցումը ճիշտ ա, որ մենք երրորդ տեղում ենք, դա տագնապ ա Հայաստանի քաղաքացիներին, դա տագնապ ա, որ քաղաքական համակարգը չի առողջանում, եթե «Լուսավոր Հայաստանը» երկրորդ տեղում չէ եւ ԲՀԿ-ն ա երկրորդ տեղում, դա նշանակում ա, որ քաղաքական համակարգը չի առողջանում, դա նշանակում ա, որ հին Հայաստանը մնում ա»,-զգուշացնում է ԼՀԿ-ից ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Հանրապետական Գագիկ Մինասյանը Ֆակտորի տաղավարում խոսում է հանրապետականին պարտադրված ընդդիմադիր դերի մասին։ Իշխող քաղաքական ուժն, ըստ Գագիկ Մինասյանի, քարոզարշավը կառուցել է քաղաքական դաշտը սեւի ու սպիտակի բաժանելով, որտեղ սեւերը հանրապետականներն են։

«Իրանք քննադատում են երեկվա օրը մի ուժի, որը չի ցանկանում իշխանության գալ: Երբ դուք թիրախավորելու եք ուժի, որն ասում է՝ ես դառնալու եմ ընդդիմություն, նշանակում է՝ ձեր ասելիքը չունեք»,-հակադարձում է ՀՀԿ, ԱԺ պատգամավորության թեկնածու Գագիկ Մինասյանը։

Ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Լուսինե Հարոյանը նկատում է, որ եթե նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվեր, Հանրապետականը ընտրություններին չէր մասնակցի։ Հիշեցնենք, որ վաղը քարոզարշավի վերջին օրն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան