Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում է պահանջել․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի հետ զրուցակիցն է պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

– Պարոն Սիմոնյան, երեկ հրապարակվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցի երկրորդ հատվածը, որտեղ նա նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ էր խոսում։ Արդյո՞ք սա ձեր թիմի և ԱԱԾ-ի համար ապտակ չէր։

– Ես կարծում եմ, այդ ձայնագրության ուշագրավ դրվագը ձայնագրության գոյություն ունենալն է, բովանդակային առումով որևէ խնդիր չեմ տեսնում։ Դա ապտակ է ոչ թե մեր իշխանությանը, այլև ՀՀ-ին։ Դա հերթական հակահեղափոխության փորձն է, հերթական անգամ մեր պետականությանը դեմ ուղղված քայլ է, որի արձագանքը, կարծում եմ, մենք պետք է միանշանակ տանք և կանխենք նման գործողությունները։ Կարող եմ գոհունակությամբ մի բան ասել, որ այդ հարցազրույցը չի ձայնագրվել ՀՀ տարածքում՝ այդ ժամանակ Ա․Վանեցյանը Շվեյցարիայում էր։

– Այդ դեպքում ներքի՞ն, թե արտաքին ուժերն են կատարել գաղտնալսումը։

– Ես չգիտեմ, թե ով է գաղտնալսողը, ես գիտեմ, որ դա տեղի է ունեցել, երբ Ա․Վանեցյանը գտնվում էր ռոոմինգի տակ։

– Միգուցե Ա․Վանեցյանն իր տեղում չէ՞, չէ որ գաղտնալսել են ԱԱԾ ղեկավարին։

– Ա․Վանեցյանը ՀՀ լավագույն պաշտոնյաներից մեկն է, ես դա հայտարարում եմ պաշտոնապես։ Միգուցե մնացածը իրենց տեղում չեն և պետք է բանտերում լինեն։ Կարծում եմ, խնդիրը կայանում է նրանում, որ մենք շատ ենք մնացել սիրո և համերաշխության տոնի մեջ, բայց մենք թույլ չենք տա, որ մեզ դրդեն և հանեն այդ վիճակից։

– Ձեր ընդդիմախոսները հակադարձում են, որ դաշտը սևի ու սպիտակի բաժանելը սեր և համերաշխություն չէ։

– Ովքեր են այդպես ասում։

– Հանրապետական կուսակցությունը, այլ մրցակիցներ ևս։

– ՀՀԿ-ին ես մեզ մրցակից չեմ համարում։ ՀՀԿ-ն չարիք է, այն կուսակցությունն է, որ մասին մենք խոսում ենք ուղղակի ժամանակի բերումով։ ՀՀԿ-ն վերջին 20-25 տարիներին Հայաստանին մեծագույն վնասներ է հասցրել։

– Գաղտնալսված ձայնագրությունը հրապարակվել է սեպտեմբերի 11-ին։ Այս երեք ամիսներին ԱԱԾ-ն կամ այլ իրավապահ մարմինները չէի՞ն կարող այնպես անել, որ հրապարակումը շարունակություն չունենար։

– Շարունակության հարցին ԱԺ-ում անդրադառնալով իմ հարցին՝ պարոն Փաշինյանը պատմել է։

Արմինե Ավետյան

Մանրամասները՝ տեսանյութում: