Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել

Լուրեր

05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով 200 կիլոմետրանոց արգելապատնեշի կառուցումը: Շինարարությունը տևել է երեքուկես տարի և արժեցել 356 միլիոն եվրո: Պահպանման ծախսերը տարեկան կկազմեն ևս 1.5 միլիոն եվրո, գրում է Current time-ը։

Ինչպես հայտնում է ֆիննական Yle մեդիակորպորացիան, սահմանային արգելապատնեշը բաղկացած է մետաղական ցանցավոր ցանկապատից, դրա հարևանությամբ անցնող՝ խրամով առանձնացված ճանապարհից, անտառազուրկ գոտուց և տեխնիկական հսկողության համակարգից, որը ներառում է տեսախցիկներ, լուսարձակներ և բարձրախոսներ։ Այն անցնում է Ֆինլանդիայի 17 մունիցիպալիտետներով։ Շինարարությունն ազդել է  մոտ հազար սեփականատերերի մասնավոր հողատարածքների վրա։ Պետությունը նրանց ընդհանուր մոտ 3 միլիոն եվրոյի փոխհատուցում է վճարել։ Միևնույն ժամանակ, սեփականատերերը, ինչպես նախկինում, կարող են ազատ տեղաշարժվել իրենց հողատարածքներում, սակայն սահմանապահ ծառայությունն իրավունք է ստանում օգտագործել պետական սահմանից մինչև 25 մետր խորությամբ տարածքը։

Սահմանային կառույցների հիմնական առաջադրանքը երկիր անօրինական ներգաղթի կանխումն է: Պաշտպանիչ ցանկապատ կառուցելու նախագիծը Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է 2022 թվականի վերջին՝ Արևելյան և Աֆրիկայի երկրներից Ռուսաստանով մուտք գործող միգրանտների թվի աճից հետո: 2023 թվականին Ֆինլանդիան փակել է  Ռուսաստանի սահմանի բոլոր սահմանային անցակետերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի