Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բյուրեղավանում դարձյալ աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ո՞րն է պատճառը․ պաշտոնական պատասխան չկա, բայց բնակիչներն այն կապում են խմելու ջրի հետ։

Անդրանիկ Պետրոսյանի անվան «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգերը սկսվել են երեկ՝ ժամը 16։00-ից։ Նրա խոսքով՝ ստացվել է ավելի քան 20 ահազանգ, այս պահին երեք անձ հոսպիտալացված է, բոլորը՝ նույն գանգատներով։

«Գանգատները հիմնականում ստամոքսաղիքային տրակտի հետ են կապված՝ սրտխառնոց, փսխում, լուծ։ Երեխաներ են եղել՝ 3, 5 և 12 տարեկան»,- ասաց Վարդումյանը։

Նրա խոսքով՝ ոչ բոլորն են դիմում բուժօգնության, ուստի այս թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը։ Բյուրեղավանցիները, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցները, խմելու համար խանութից գնած ջուր են օգտագործում։

Համայնքապետի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանն ասաց, որ Բյուրեղավանում են «Վեոլիա ջուր»-ի և ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչները՝ ջրից նմուշառումներ վերցնելու նպատակով։ Համայնքապետը, որը աշխատանքային ժամին աշխատավայրում չէր, մամուլի քարտուղարի պնդմամբ՝ նմուշառումներ իրականացնող մասնագետների հետ այցելությունների էր։

Սա այս տարի Բյուրեղավանում աղիքային վարակի զանգվածային տարածման արդեն երրորդ դեպքն է։ Դեպքերից մեկը գրանցվել էր ապրիլին, մյուսը՝ հուլիսին։ Նախորդ երկու դեպքերում ևս բնակիչները վարակի հնարավոր պատճառը կապում էին խմելու ջրի հետ։

Ջրի նմուշներում հայտնաբերվել էին մանրէաբանական շեղումներ, այդ թվում՝ կոլիֆորմներ, ռոտավիրուս, ադենովիրուս և այլ ախտածիններ։ Դեպքերից մեկի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Վեոլիա ջուր»-ը, մինչդեռ, նախորդ դեպքերի ժամանակ հայտարարել էր, որ իր ստուգումների արդյունքում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Ընկերությունն այսօր դեռ որևէ հաղորդագրություն չի տարածել։

Թե ինչով է պայմանավորված հինգ ամսում աղիքային վարակի արդեն երրորդ դեպքը, ցույց կտան փորձաքննությունների արդյունքները։ Մինչ այդ ՀՎԿԱԿ-ը բյուրեղավանցիներին հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով այն օգտագործելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան