Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական Volkswagen ավտոհսկան երկուշաբթի  հայտարարել է,

որ իր գործարաններից մեկի արտադրությունը կվերափոխի՝ իսրայելական Rafael խմբի համար պաշտպանական սարքավորումներ արտադրելու նպատակով, այն բանից հետո, երբ այնտեղ մեքենաների արտադրությունը կավարտվի հաջորդ տարի։

Դժվարությունների առջև կանգնած ավտոարտադրողը հայտարարել է, որ Օսնաբրյուկի գործարանը կվաճառի Թել Ավիվում գործող Aurelius Capital ընկերությանը, ինչպես նաև Գերմանիայի Ներքին Սաքսոնիա երկրամասին, որը Volkswagen-ի խոշոր բաժնետերերից է։ Գործարանում Rafael Advanced Defense Systems-ի համար նախատեսվում է իրականացնել հակաօդային պաշտպանության ոլորտի առաջին նախագիծը։

«Այս ծրագրերը ենթադրում են Գերմանիայի և Եվրոպայի համար հակաօդային պաշտպանության համակարգերի ու դրանց բաղադրիչների հնարավոր արտադրություն»,- հայտնել է Volkswagen-ը՝ հավելելով, որ համագործակցությունը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ այլ գործարքների համար։

«Այսօրվա համաձայնագրով մենք կարևոր քայլ ենք կատարում գործարանի համար նոր արդյունաբերական ապագա բացելու ուղղությամբ»,- ասել է Volkswagen-ի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեն՝ նշելով. «Volkswagen-ը կատարում է Օսնաբրյուկի նկատմամբ իր պատասխանատվությունը»։

Ընկերությունը, որը պայքարում է թույլ պահանջարկի դեմ, 2024 թվականին արդեն որոշել էր մինչև 2027 թվականը դադարեցնել Գերմանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող գործարանում մեքենաների արտադրությունը։ Ընկերության աշխատանքային խորհուրդը հայտարարել է, որ գործարքը կերաշխավորի գործարանում առնվազն 1200 աշխատատեղի պահպանումը։

Չորս այլ գերմանական գործարանների երկարաժամկետ ապագան նույնպես անորոշ է։ 10 ապրանքանիշ ունեցող ավտոհսկան, որի ապրանքանիշերը ներառում են Audi-ն, Porsche-ն և Seat-ը, պայքարում է չինական մրցակցության դեմ՝ էլեկտրական մեքենաների արտադրության անցման դժվարին գործընթացի ֆոնին։

Անցյալ շաբաթ ղեկավարությունը և արհմիությունները համաձայնության էին եկել խմբում ևս 50 000 աշխատատեղ կրճատելու վերաբերյալ, որի արդյունքում առաջիկա տարիներին կրճատվող աշխատատեղերի ընդհանուր թիվը կհասնի 100 000-ի։

Առաջարկի համաձայն՝ Aurelius-ը Ներքին Սաքսոնիա երկրամասի հետ համատեղ վերահսկիչ բաժնեմաս կստանա գործարանի նկատմամբ։

«Օսնաբրյուկը իր հետ բերում է մի բան, որը հնարավոր չէ կառուցել զրոյից. պահանջկոտ արտադրանքի բազմամյա փորձ, ճշգրիտ արտադրական գործընթացներ և բարձրորակ, լավ համակարգված թիմեր, ինչպես նաև ամուր ավանդույթներ»,- ասել է Aurelius Capital-ի ներկայացուցիչ Թոմեր Յակոբը։

Ներդրողն իր ուշադրության կենտրոնում է պահում կիբերանվտանգությունը, անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները և արբանյակային համակարգերը։

Գործարքը կարող է նախադեպ դառնալ Volkswagen-ի այլ գործարանների համար, որոնք բախվում են անորոշ ապագայի, քանի որ Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողը սկսում է իր պատմության մեջ ամենամեծ վերակառուցումը։

Volkswagen-ը զգուշացրել է, որ մինչև չորս գերմանական գործարաններ կարող են փակվել կամ վերապրոֆիլավորվել, եթե չգտնվեն դրանց այլընտրանքային օգտագործման տարբերակներ՝ թույլ պահանջարկի, բարձր ծախսերի և Չինաստանի կողմից աճող մրցակցության պայմաններում։

Նշվում է, որ պաշտպանական արտադրությունը գնալով ավելի հաճախ է դիտարկվում որպես թերբեռնված ավտոմոբիլային գործարանների վերագործարկման տարբերակ։ Նմանատիպ նախաձեռնություններ իրականացնում են նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Rheinmetall-ը և Continental-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի