«Հայաստանում շարունակվում է արատավոր վիճակը, երբ դատարաններին կարող են ճնշել, ասել՝ ինչ անեն». Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գեղամ Մանուկյանի հետ

-Ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների երեկվա բանավեճում Արմեն Ռուստամյանն ասում է, որ հեղափոխությունից հետո տեղի է ունեցել անձափոխություն՝ Սերժ Սարգսյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Ձեզ՝ ուրիշ ոչինչ չի՞ փոխվել։

-Փոխվել են ոչ էական բաներ։ Իհարկե, գեղեցիկ մթնոլորտ է՝ սիրո և հանդուրժողականության, որը զուգակցվում է ասֆատին փռելով, պատերին ծեփելով, սոցիալական ցանցերում ամենաայլանդակ գրառումներ թողնելով, քաղաքական հայացքների համար պարզ քաղաքացիներից՝ սպառնալիքներով, բայց արմատական, էական փոփոխություններ չեն եղել։

Վարչապետը կարող է բազմաթիվ թվեր ու ցուցիչներ հրապարակել կամ երեկվա՝ գործարանի բացմանը մասնակցել, բայց դա այն չէ, որ մարդ կարող է ասել՝ ապրիլ-մայիսին կանգնել եմ, խաչմերուկ եմ փակել և արդյունքում արմատական փոփոխություններ եմ տեսել։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 40 րոպեում կարելի է մենաշնորհը վերացնել, սա վերացնել։

 –Երեկ Նիկոլ Փաշինյանն ասեց, որ կոռուպցիան իսպառ վերացված է։ Այսինքն՝ դա, համենայն դեպս, փոխվել է։

-Աշխարհի ընդունված բոլոր կանոններով չի կարող կառավարությունն ասել, որ կոռուպցիան վերացած է։ Դա քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը պետք է ասեն։ Կոռուպցիայի վերացումը համակարգային աշխատանք է՝ համակարգային աշխատանքի հետևանք։ Անցյալ տարի կոռուպցիայի դեմ պայքարի օրենքի նախագծի քննարկման ժամանակ Դաշնակցությունը երկար պնդեց, սպառնաց անգամ Հանրապետականին, որ հակակոռուպցիոն ձևավորվելիք մարմինն ընտրող հանձնաժողովում կարևոր դեր պետք է ունենա ընդդիմությունը, այն ժամանակ՝ «Ելք» դաշինքը և քաղաքացիական հասարակությունը։

Օրենքը բոլոր ֆրակցիաների, այդ թվում՝ «Ելք» դաշինքի համաձայնությամբ ընդունվեց։ Բայց արդեն անցել է մեկ տարի և չկա հակակոռուպցիոն մարմին։ Երեք օր առաջ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ցույց եմ տալիս Կառավարության պաշտոնական կայքի վրա հակակոռուպցիոն խորհրդի կազմը, որի նախագահը Կարեն Կարապետյանն է։ Կարելի է ԱԱԾ, ՀՔԾ, Քննչական կոմիտեի հաղորդագրություններ տալ, բռնել-բաց թողնել, հետո նորից բռնել-բաց թողնել, դատել, փող վերադարձնելը կոռուպցիայի դեմ պայքարի մի փոքր հատվածն է միայն։ Կոռուպցիայի դեմ պայքարի մեջ է մտնում նաև քաղաքական կոռուպցիան։

Չկա՞ այս տարի քաղաքական կոռուպցիա։ Նայե՛ք, ընտրարշավին նախորդող ամիսներին այս կամ այն համայնքում բողոքի ցույցեր էին տեղի ունենում, Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը այս կամ այն համայնքում էր, և պահանջը մեկն էր՝ հրաժարականի դիմումը տալիս ես, ստուգողները չեն գալիս։ Ով հրաժարականի դիմում տվեց, հետո նրանց նկատմամբ քննություն գրեթե չէր իրականանում։ Դա քաղաքական կոռուպցիա չէ՞ արդյոք։ Կոռուպցիան Հայաստանից վերացա՞ծ է, պետք է ասեն ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը, և ոչ՝ իշխանությունը։

-Անդրադառնանք գաղտնալսման դեպքին։ Երեկ հրապարակվեց գաղտնալսման երկրորդ մասը, որտեղ պարոն Վանեցյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է, թե ինչ ընթացքում է Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի գործը։ Հետո խոսում են Քոչարյանին սանկցիա տվող դատավորի՝ վախվորած լինելու մասին։ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասաց, որ պարոն Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը չեն արել հակաօրինական որևէ բան։ Դուք ևս կարծո՞ւմ եք, որ նրանք օրենքով չլիազորված արարք չեն կատարել։

-Երեք արձանագրում կա։ Անթույլատրելի ու ողբերգական է, որ Հայաստանի առաջին այրերի հեռախոսազրույցները կարող են այդ ծավալով գաղտնալսվել և տարածվել։ Բա որ այդ խոսակցությունների մեջ պաշտպանական, անվտանգության հարցեր լինեին կամ եղել են։ Աստված տա՝ այլևս նման հրապարակում չլինի։ Երկրորդ անհանգստացնող փաստը՝ սա մեր պետական կառույցների հանցավոր անփութության հետևանք է։ Իմ երկրի կարևորագույն դեմքերը կապի միջոց են օգտագործում բաց խոսակցական համակարգերը։ Սա լուրջ ազգային անվտանգության հարց է և սրա համար պետք է մարդիկ պատասխան տան։ Խոսքը հրաժարականի կամ աստղը պակասելու մասին չէ։ Եվ վերջապես երրորդը՝ հերթական անգամ արձանագրում ենք, որ Հայաստանում շարունակվում է նույն արատավոր վիճակը, երբ դատարանների վրա կարող են ճնշում գործադրել կամ ուղղակի ասել՝ ինչ անեն։

Երբ վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ իրենց ֆունկցիաների շրջանակում են գործել, ինձ որևէ մեկը ցույց կտա՞, այդ ո՞ր օրենքով է ՀՔԾ պետը ԱԱԾ պետի հետ որոշում, թե ինչ չափով ընտրագրավ պետք է մուծի Խաչատուրովը, և ավելին՝ ցինիկություն կա մեջը, մարդկային պարզ ցինիկություն՝ իյա՛, էդ 20 միլիոնն էլ չունի՞։ Իրոք ողբերգական բան է։ Հասկանալի է, որ երեկվա հեռուստաբանավեճին գրեթե խուսափեցին էդ թեմայով խոսել։

Երկու բան կա՝ երկրի համար ես վատ զգում, և երկրորդը՝ բոլորը խուսափում են օգտագործել գաղտնալսման փաստը, որ չդիտվեն որպես շահարկող և շահառու այդ հրապարակման։ Բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանում մնում է նույն վիճակը, ԱԱԾ պետը գիտի, թե խորհրդակցական սենյակ գնացող դատավորի մոտ ինչ վճիռ է պատրաստվում։ Սա աշխատանքային մթնոլո՞րտ է, կներեք, դրանից հետո եկեք ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը դատավճիռները տան, էլ իզուր ինչի՞ են դատավորներ պահում։

-Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ վերջին ամիսներին Հայաստանը սպառազինություն չի ստացել։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման հայտարարություններ անողներով պետք է զբաղվի ԱԱԾ-ն։ Հրանտ Մարգարյանին կանչե՞լ են ԱԱԾ։

-Ոչ, չեն կանչել։ Գիտե՞ք, ԱԱԾ-ով մեզ հաստատ որևէ մեկը չի կարող վախեցնել։

-Իսկ ինչո՞վ կարելի է ձեզ վախեցնել։

-Մե՞զ, մեզ կարող են վախեցնել, և մենք էլ կվախենանք, կանհանգստանանք, և նաև գործողությունների կդիմենք, երբ մեր երկիրը վտանգի տակ լինի։ Հրանտ Մարգարյանի ասածը հենց այդ շրջագծում էր։ Հրանտ Մարգարյանն արձանագրեց ոչ թե փաստը, այլ մտահոգություն հայտնեց, հավելեց, որ տա Աստված՝ սխալված լինեմ։ Հիմա կարող է վարչապետի պաշտոնակատարն ասի, որ չկա նման բան, բայց հետո առանձին զրույցներում որոշներն ասում են՝ գիտեք, մի քանի ամիս չէր գալիս, հիմա նոր սկսել է գալ։

Պաշտպանության նախարարն ասում է, որ Ռուսաստանի 100 միլիոն վարկի ծրագիրը դեռ չի ավարտվել։ Սրանք մտահոգություններ են, որ չեն կարող չարտահայտվել։ Դաշնակցությունն այս քարոզարշավի նորելուկ կուսակցություններից չէ, կամ երկրորդ տեղի համար կռիվ տվող Նիկոլ Փաշինյանի նախկին դաշնակից կուսակցությունը չի, որի համար Ղարաբաղը մի քիչ հեռու է։