Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ

Լուրեր

07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների և ԱՄՆ նախագահի հատուկ  բանագնաց  Սթիվ Ուիթկոֆի միջև Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունները խաղաղության ուղղությամբ քայլ են։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում  է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իհարկե, ցանկացած ավելի կամ պակաս արդյունավետ փորձ խաղաղության ուղղությամբ մեկ փոքր քայլ է։ Եվ մենք իսկապես շատ բարձր ենք գնահատում ամերիկացի բանակցողների խաղաղարար ջանքերը», – երկուշաբթի  լրագրողներին ասել է Պեսկովը։

Սակայն նա հրաժարվել է  խոսել ամերիկացի բանակցողների առաջարկների բովանդակության մասին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության  հասնելու վերաբերյալ։ Պեսկովը հավելել է, որ Մոսկվան դեռևս տեղեկություններ չունի Կիևում ամերիկացի ներկայացուցիչների միջև շփումների արդյունքների մասին։

Կրեմլի խոսնակը նաև ենթադրել է, որ բանակցություններից հետո կարող է տեղի ունենալ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց։

Ուիթկոֆի և Քուշների այցից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ բանակցություններում  Ուկրաինայում խաղաղություն հաստատելու «մի քանի նոր գաղափարներ» են եղել։

Ուիթկոֆն իր հերթին հայտարարել է, որ կողմերը պատրաստում են նոր եռակողմ հանդիպում, որին կմասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Անցած տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել մի քանի նման գագաթնաժողովներ, սակայն դրանք դադարեցվել են փետրվարին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց հետո։

Հավելենք, որ Ուիթքոֆն ու Քուշները սեպտեմբերի 5-ին այցելել էին  Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հաջորդ օրը Կիևում հանդիպում  ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Սա նրանց առաջին այցն էր Ուկրաինայի մայրաքաղաք պատերազմից սկսվելուց ի վեր։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի