Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Խորհրդակցությունն անցկացվել է նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, խորհրդականների, նախարարության ենթակա մարմինների ղեկավարների, հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-31թթ. ծրագիրն ապահովող հնգամյա միջոցառումների ծրագրի մշակման, ԿԳՄՍ նախարարության 2027 թվականի բյուջեի հայտի նախագծման, մինչև տարեվերջ նախատեսվող 2026 թվականի բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների կատարման, առաջիկայում մեկնարկելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի պատշաճ կազմակերպական, ուսումնական հաստատություններում անվտանգության և կարգապահության կանոնների պահպանման և վերահսկողության, նորակառույց և վերանորոգված դպրոցների տարածքների արդյունավետ օգտագործման վերաբերյալ մի շարք հարցեր։

Անդրադարձ է եղել ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը․ այս համատեքստում կարևորվել է մանկավարժներին աջակցումը՝ համապատասխան ուղեցույցների տրամադրմամբ։

Տրվել են հանձնարարականներ ՀՀ անկախության օրվա շրջանակում նախատեսվող մշակութային միջոցառումների պատշաճ անցկացման, աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանների մասին հանրային լայն իրազեկման, մի շարք որոշումների նախագծերի շրջանառման, նախարարության ընթացիկ աշխատանքների ժամկետների և արդյունավետ ընթացքի վերաբերյալ։