Վենսը պնդում է՝ Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» չէ, ու չի էլ ասում, թե երբ այն կավարտվի

Լուրեր

04.09.2026 | 13:24
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի «գլխավոր առաքելությունն» է, նպատակը՝ «հասանելի»
04.09.2026 | 13:13
Ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունիցպաշտոնական ճաշ է տրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 13:00
Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա
04.09.2026 | 12:55
Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք և շուրջ 230 մլն դրամ
04.09.2026 | 12:43
Թրամփն իր սոցցանցում հրապարակել է Ուիթկոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը
04.09.2026 | 12:34
«Արսենալը» ամենաթանկ տրանսֆերային վաճառքն է ունեցել
04.09.2026 | 12:21
Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել է Կառավարության անդամների հետ. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 12:10
Ծառուկյանի կալանքի հարցով որոշումն՝ այսօր // Տարկետում՝ լավագույն 50 բուհերում սովորածներին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 12:06
Վենսը պնդում է՝ Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» չէ, ու չի էլ ասում, թե երբ այն կավարտվի
04.09.2026 | 11:56
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
04.09.2026 | 11:45
Զելենսկին հայտնել է, որ Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա
04.09.2026 | 11:33
ՌԴ-ն հարվածել է Օդեսայի մարզին․ զոհ և վիրավորներ կան
04.09.2026 | 11:25
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովին
04.09.2026 | 11:17
Ռոբինյոյի որդին կխաղա Իտալիայի Ա Սերիայում
04.09.2026 | 11:09
Զովունիում գործող ընկերությունը շուրջ 359 մլն դրամի շրջանառություն չի հայտարարագրել․ պետբյուջե չի վճարվել ավելի քան 100 մլն դրամ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հինգշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ չի կարողացել նշել ո՛չ Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետը, ո՛չ էլ այն ժամանակը, երբ բենզինի գները կարող են վերադառնալ նախապատերազմյան մակարդակին։ Փոխարենը նա պնդել է, որ հակամարտության ավարտը կախված է Իրանից։ Հակամարտությունը սկսվել է վեց ամիս առաջ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածներով, գրում է CNN-ը։

Վենսի համոզմամբ՝ ներկայիս ռազմական գործողությունները նույնիսկ չպետք է «պատերազմ» անվանել, քանի որ «ակտիվ մարտական գործողություններն» ավարտվել են ամիսներ առաջ։

«Այս պահին ակտիվ փոխհրաձգություն չկա»,- պնդել է Վենսը, չնայած այս շաբաթ երեք օր անընդմեջ ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շրջակայքում։

Մերձավոր Արևելքում իրավիճակը որպես պարբերաբար բռնկվող, ցածր ինտենսիվության ռազմական դիմակայություն ներկայացնելը, ըստ CNN-ի, վկայում է այն մասին, որ վարչակազմը փորձում է պատերազմը թողնել անցյալում՝ միջանկյալ ընտրություններից երկու ամիս առաջ, թեև ԱՄՆ զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել իրանական դիրքերին։

Պենտագոնի հինգշաբթի հրապարակած թարմացված տվյալների համաձայն՝ հակամարտության մեկնարկից՝ փետրվարի վերջից ի վեր, վիրավորվել է ամերիկացի 790 զինծառայող, 18-ը զոհվել են։

Երեքշաբթի ԱՄՆ-ը բազմաբաղադրիչ ռազմական գործողություն է իրականացրել՝ Հորմուզի նեղուցի շրջակայքում հարվածելով մոտ 60 ռազմական թիրախի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության օբյեկտների, ռադարային համակարգերի, ծովային թիրախների, ականապատման կարողությունների և կապի ենթակառուցվածքների։ Միաժամանակ ամերիկյան ուժերն ուղեկցել են առևտրային նավերը նեղուցով։

ԱՄՆ զինված ուժերն ակնկալում են շարունակել հարձակողական գործողությունները Հորմուզի նեղուցի մերձակայքում, մասնավորապես այն պատճառով, որ Իրանը ցույց է տվել իր ռազմական կարողությունները վերականգնելու ունակություն։

Վենսը, որն ի սկզբանե դեմ էր Իրանի դեմ պատերազմ սկսելու գաղափարին, ամռան սկզբին առանցքային դեր էր ստանձնել դիվանագիտական կարգավորման հասնելու փորձերում։ Սակայն նրա միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը երկու շաբաթ անց փլուզվել էր, և կողմերը վերադարձել էին փոխադարձ հարվածների շրջափուլին։

Վենսը հայտնել է, որ վարչակազմն ուսումնասիրում է տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ-ի վերջին հարվածներից մեկը կարող էր խոցել Իրանում հարսանեկան արարողության վայր։ Իրանական կողմը հայտնել էր զոհերի և տասնյակ վիրավորների մասին։ ԱՄՆ փոխնախագահը միաժամանակ ընդգծել է, որ ամերիկյան զինված ուժերը քաղաքացիական անձանց դիտավորյալ չեն թիրախավորում։ Reuters-ի տվյալներով՝ Վենսը հայտարարել է, որ միջադեպն ուսումնասիրվում է։

Ներկայում Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում, ասել է Վենսը։

«Նախագահը շատ հստակ է արտահայտվել։ Մենք նրանց հետ չենք բանակցում և չենք պատրաստվում բանակցել, քանի դեռ նրանք չեն դադարեցրել առևտրային նավերի վրա կրակելը»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Այս պայմաններում հակամարտության ավարտի ժամկետը մնում է անորոշ։ Վենսը չի կարողացել ասել՝ արդյոք այն կավարտվի մինչև նոյեմբերի 3-ին նախատեսված միջանկյալ ընտրությունները։

«Երբ հարցնում եք՝ ե՞րբ է սա ավարտվելու, ըստ էության հարցնում եք՝ ե՞րբ են իրանցիները դադարեցնելու նավերի վրա կրակելը։ Իրականությունն այն է, որ ես այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Դա պետք է իրանցիներին հարցնեք»,- ասել է նա։

Վենսը նաև չի նշել, թե երբ բենզինի գները կարող են նվազել։

«Ես չեմ պատրաստվում խոստանալ, թե երբ գինը կվերադառնա 3 դոլարի։ Կարող եմ միայն ասել, որ պետք է հիշենք՝ ինչու ենք այս ամենն անում։ Առաջին հերթին՝ որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չունենա»,- ասել է նա։

Վենսը նաև հայտարարել է, որ իր կյանքի 42 տարիների ընթացքում ԱՄՆ-ը բազմաթիվ պատերազմներ է վարել, սակայն դրանցից գրեթե ոչ մեկում հաղթանակ չի տարել մինչև Դոնալդ Թրամփի նախագահ դառնալը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի