ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 19:11
Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
02.09.2026 | 18:56
Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 տուժած. ԱՆ
02.09.2026 | 18:50
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ»-ի սեփականաշնորհումը և պետությանը վերադարձնել 8816 բաժնետոմս
Բոլորը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է իր հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը՝ սակրավորների մասով, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի շուրջ զարգացումներին և նախկին իշխանության օրոք իր գործունեությանը։

Անդրադառնալով սակրավորների վերաբերյալ իր հայտարարությանը, թե «ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում եմ, որ այդտեղից դուրս բերվի մարմինը կամ վիրավոր մարմինը», Էդգար Ղազարյանը նշեց, որ չի զղջում, քանի որ իր խոսքը սխալ է մեկնաբանվել։

«Իմ հայտարարությունը եղել է 2024 թվականի մայիսի 6-ին՝ Սրբազան պայքարի ժամանակաշրջանում։ «Հայելի» ակումբում իմ ընդհանուր հարցազրույցի տևողությունը մոտավորապես 48 րոպե է։ Ես ուզում եմ իմանալ՝ այդ 48 րոպեից ինչի՞ եք, դուք՝ լսելով այն մյուս ՔՊ-ականներին, առանձնացրել 30 վայրկյանանոց հատվածը։ Դա չի կարող հայ սակրավոր լինել, որովհետև չի կարող հայ սակրավորը դաշտն ականազերծել՝ թշնամուն Հայաստան գալու համար։ Հայ սակրավորի խնդիրը, ովքեր որ հայ սակրավորներ են, տարածքն ականապատում են՝ թշնամու մուտքը մեր երկիր խոչընդոտելու համար։ Այն ինչ որ ես ասել եմ, ոչ թե սակրավորի մահ ցանկանալ է, այլ հակառակը՝ իրենց կյանքը փրկելուն միտված հայտարարություն է եղել»։

Մեկնաբանելով Փաշինյան-Պուտին հանդիպմանը հնչած՝ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի թեման, Ղազարյանը նշել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Ռուսաստանի նախագահը չի, որ պետք է կայացնի, դա պետք է կայացնի Հայաստանի Ազգային ժողովի երկու երրորդը։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքներից է, որ տարբեր երկրների ղեկավարներ Հայաստանում տարբեր թեմաներով հանրաքվեներ անցկացնելու պահանջներ են ներկայացնում։ Դա արդեն վատ երևույթ է, և այդ վատ վիճակի մեջ մեզ հենց Փաշինյանն է դրել»։

Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցությանը, ապա պատգամավորը դա անիրատեսական է համարում։ «Եվրոպական ինտեգրացիան Եվրոպական միության հետ անդամակցություն չի ենթադրում։ Դա նշանակում է Եվրոպական միության, ԵՄ անդամ պետությունների, եվրոպական այլ կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում։ Մենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ցանկանում ենք Եվրոպական միության հետ հարաբերություններ զարգացնել, բայց մնալով ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում։ Ես կարծում եմ՝ այո, Հայաստանի պարագայում անհնար է [ԵՄ-ին անդամակցությունը]»։
Էդգար Ղազարյանը վտանգավոր է համարում Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ զորքերի դուրսբերումը։

«Ես կարծում եմ, որ այդ ռազմաբազան, ընդհանրապես ռուսական այլ ռազմական ներկայությունը Հայաստանից դուրս բերելը մեր պետության առջև կանգնեցնելու է նոր անվտանգային սպառնալիքների առաջ։ 102-րդ ռազմաբազայից բացի՝ գոյություն ունեն նաև Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքեր, որոնք այս պահին իրականացնում են մեր ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ միասին հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի պահպանությունը»։

Անդրադառնալով 2022 թվականին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի չմիջամտությանը, պատգամավորը մեղադրել է Հայաստանի իշխանություններին։

«Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով։ Այդ պահին ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը եղել է Հայաստանը։ ՀԱՊԿ-ը մշակել է Հայաստանին օգնության փաթեթ, որը կազմված է եղել երեք տիպի օգնությունից՝ դիվանագիտական աջակցություն, ռազմատեխնիկական աջակցություն և խաղաղապահների, դիտորդական առաքելության տեղակայում։ Այդ փաթեթը տրամադրվել է Հայաստանին, և ասվել է, որ դուք ոչ միայն երեքը միասին կարող եք ուզել, այլ դրանցից որևէ մեկը։ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունները կողմ են քվեարկել Հայաստանին օգնություն տրամադրելու հարցում, բացի մեկից։ Այդ մեկը գիտե՞ք ով է եղել՝ Հայաստանը։ Փաշինյանն է դեմ քվեարկել։ Մերժման հիմքը Նիկոլ Փաշինյանն ասել է՝ այն է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները. մի բան, որ ինքը պիտի ճանաչեր»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք՝ որպես թիմակից, բարձրաձայնե՞լ է Գագիկ Խաչատրյանի կուտակած հարստության մասին, Ղազարյանն ասել է.

«Իմ պաշտոնավարման շրջանում Հայաստանում միաժամանակ պաշտոն են զբաղեցրել հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնցից յուրաքանչյուրն իր պաշտոնավարմանը, իր կարգավիճակին վերաբերվել է յուրովի, այդ թվում՝ նաև ես։ Ես իմ պարտականությունները որպես Վայոց ձորի մարզպետ, հետագայում՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան, կատարել եմ պետական պարգևների արժանացած բարեխղճությամբ։ Եթե իմ հետ նույն պաշտոնավարման ժամանակաշրջանում աշխատած տարբեր պաշտոնյաներ զբաղվել են կոռուպցիայով, անարդար են գտնվել իրենց որոշումներում, վնաս են տվել մեր պետությանը, կեղեքել են մեր ժողովրդին, նրանք բոլորը ենթակա են պատժի և պատասխանատվության։ Ես Սերժ Սարգսյանին զեկուցել եմ Վայոց ձորի մարզի խնդիրների մասին և այլ հարցեր։ Ես այդպիսի ընդհանուր փիլիսոփայական դատողություններով նախագահի մոտ չեմ եղել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան