Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի

Լուրեր

06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
Բոլորը

«Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որոնք ընտրել են բարեփոխումների և Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի»,- Եվրամիությունը  նախագահող երկրի՝ Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին մեկնաբանել է Եվրոպական միության Խորհրդի (Coreper II դեսպանների մակարդակով) որոշումը։

Հիշեցնենք՝ խորհուրդը հավանություն տվեց հայկական ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցներ սահմանելու Եվրոպական հանձնաժողովի օրենսդրական նախաձեռնությանը։

«Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է հղում՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի: Մենք կստեղծենք նոր հնարավորություններ և կկանգնենք մեր գործընկերների կողքին»,- հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին։

Հայաստանի տնտեսությանը աջակցելու նման նախաձեռնությունը ԵՄ օրակարգում է՝ Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումներից հետո։ Այն  նախատեսում է ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը՝ լայն շրջանակի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կասեցնելու միջոցով։

Արտոնյալ ռեժիմը նախատեսված է երկու տարի ժամկետով՝ կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից։

Այսօր ԵՄ Խորհուրդն առանց փոփոխությունների է հավանություն  տվել Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ ճանապարհ հարթելով կանոնակարգի արագ ընդունման համար։

Վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Եվրոպական խորհրդարանի  Միջազգային առևտրի հանձնաժողովը կանդրադառնա այս օրենսդրական նախաձեռնությանը՝  տալով իր վերջնական եզրակացությունը մինչ պառլամենտի առաջիկա նստաշրջանը։

Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանն իր դիրքորոշումն առանց փոփոխությունների կընդունի սեպտեմբերյան լիագումար նստաշրջանի ընթացքում։

Այդ դիրքորոշման պաշտոնական ընդունումից հետո Խորհուրդը կհաստատի այն, և կանոնակարգը կընդունվի՝ ուժի մեջ մտնելով ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել